Կիեւը մասշտաբային հարձակման է ենթարկվել
ՄիջազգայինԱյս գիշեր եւս, մինչեւ լուսաբաց, Կրեւը մասշտաբային հարձակման է ենթարկվել: Ուկրաինական մոնիթորինգային ալիքների հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Կիևի թիրախներին։
Հաղորդվել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաշենքերից մեկին հարվածի մասին, որտեղ, ըստ ռուսական աղբյուրների, գործում էր անօդաչու թռչող սարքերի արտադրության խեշեր արտադրամաս:
Կիևի աղբյուրը գրել է, որ «Գերանիումի» հարձակումից հետո Ուկրաինայի մայրաքաղաքի Սոլոմենսկի շրջանում հրդեհ է բռնկվել, այդ թվում՝ «պահեստներ և ոչ բնակելի տարածքներ»։
«Գերանիումները» նաև հարվածել են Կիևի մարզի թիրախներին՝ Բիլա Ցերկվայում, Մակարովում և Վասիլկովում։
Առավոտյան ժամը չորսն անց կեսի սահմաններում հաղորդագրություններ են ստացվել թևավոր հրթիռների արձակման, ապա Կիևի թիրախներին հրթիռային հարվածի մասին։ Նախնական տվյալներով՝ հարվածը հասցվել է «Իսկանդեր-Կ» հրթիռներով։ Հարվածներն ւղղված էին օդանավակայանին:
Բացի այդ, «Գերանիումները» հարվածել են Պավլոգրադում, Դնեպրոպետրովսկի մարզում և Ժիտոմիրի մարզում թշնամու թիրախներին։

