Պոկրովսկ-Միրնոգրադն ամբողջական շրջապատման շեմին է (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական գրոհային խմբերն արդեն Պոկրովսկի կենտրոնում են։ եթե մինչ այս դա հաստատում էին տեղի ռազմական աղբյուրները, ապա արդեն այդ փաստը ֆիքսված է օբյեկտիվ վերահսկողության կադրերի միջոցով:
Լուրը հաստատում են նաեւ ուկրաինական աղբյուրները` որոնք տեսանյութեր են ներկայացրել, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները փորձում պայթեցնել Պոկրովսկի կենտրոնում գտնվող տները: Այսինքն, այնտեղ ռուսներն են:
«Գրեթե մեկ տարի առաջ առաջին ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերը սկսեցին ներթափանցել Նովոգրոդովկա: Ես շատ լավ եմ հիշում այդ օրերը՝ տխրությամբ... Հուսով եմ, որ սա այլևս չի կրկնվի Պոկրովսկի հետ»,- կրց գրառմամբ համեմատում է ուկրաինացի վերլուծաբաններից մեկը:
Իրականում ռուսական ոչ թե հետախուզական-դիվերսիոն, այլ առաջապահ ուժերն են հաստատվել ինչպես Պոկրովսկում, այնպես էլ` Միրնոգրադում: Բայց ակնհայտորեն սա չէ անգլոմերացիայի հիմնական գրոհը: Ուկրաինական կողմի համար շատ ավելի մեծ վտանգ է հանդիսնում Պոկրովսկ-Միրնոգրագի հյուսիսում ռուսական ուժերի հարձակումը: Այստեղ ռուսական ւոժերը, գրոհելով Ռոդինսկոեն (Քարտեզում), միաժամանակ արդեն լայն լակատով այդ բնակավայրի հյուսիսից շրջանցել են այն` հարձակումը զարգացնելով աքրեւմտյա ուղղությամբ: Այդ թվում, դեպի այս հատվածում ուկրաինական վերահսկողության վերջին խոշոր բնակավայրի` Դոբրոպոլեի: Հենց Ռոդինսկոեով էր անցնում Պոկրովսկ-Միրնոգրադի հիմնական մատակարարումների ուղին: Երկրորդական` Գրիշինոեի ճանապարհը լիովին ռերահսկվում է ռուսների կողմից: Այն է` արդեն այս պահին ողջ Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան օպերատիվ շրջապատման մեջ է: Իսկ Ռոդիսկոեի հատվածում հարձակումը սպառնում է ստեղծել ամբողջական օղակ:
Մյուս բոլոր ռուսական հարձակումները, այդ թվում` Պոկրովսկում եւ Միրնոգրադում, ունեն ուկրաինական կողմին տեղում գամված պահելու եւ Ռոդինսկոեի ուղղությունը ուժեղացնել չկարողանալու նպատակ:

