«Նախքան Հայաստանի վրա շարժվելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ». Իրանական աղբյուր (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանական աղբյուրը, անդադառնալով Սյունիքի խնդրին, հիշեցնում է, որ Իրանն արդեն իսկ Զանգեզուրում միջանցք է կառուցում.
«Իրանը փաստացիորեն վերահսկողություն է հաստատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ, որը նախկինում ՆԱՏՕ-ի և սիոնիստական կառույցների կողմից դիտարկվում էր որպես տարածաշրջանի վրա ճնշման գործիք։
120 կիլոմետր երկարությամբ ռազմավարական Թավրիզ-Երևան նախագիծը իրականացվում է կարճ ժամանակահատվածում և ուղղակիորեն կապում է Իրանը Հայաստանի հետ։
Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի կողմից Սյունիքում հենարան ձեռք բերելու ցանկացած փորձի համար: Նախքան Հայաստանի վրա շարժվելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»։

