Կալիֆոռնիայում ցուցադրվել է Դոնալդ Թրամփի և մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի ջերմ շփումների մասին տեսանյութ
ՄիջազգայինԿալիֆոռնիայում կայացած համերգի ժամանակ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի և Ջեֆրի Էպշտեյնի ջերմ շփումների մասին տեսանյութը։
Փորձագետները հենց մանկապղծության կազմակերպիչ Էպշտեյնի եւ Թրամփի հին կապերի մասին ներկա սկանդալով են բացատրում ԱՄՆ նախագահի ներկա գերակտիվությունը, այդ թվում` ռուսական ուղղությամբ: Այսինքն, ինպիչմենտի ձգող թեման թեժացնում են գլոբալիստները, եւ շատ փորձագետներ կարծում են, ոչ Թրամփը ստիպված է ընդառաջ գնալ սկանդալը մեղմելու համար: Բայց նաեւ, որ Թրամփի ներկա եւ նախկին շատ կողմնակիցներ եւս շատ ակտիվ են այս հարցում, հաշվի առնելով, որ Թրամփը խոստացել է Էպշտեյնի գործի եւ բանտում նրա «անակնկալ» մահվան պատմության հետ կապված բոլոր փաստաթղթերը բացահայտել, սակայն ամեն կերպ խուսափում է դրանից:
Այսինքն, որ այս ծուղակից ելքը խոշոր միջազգային սրացումն է, որը հանրային հիմնական ուշադրութունն այդ ուղղությամբ կգրավի` մեղմելով Էպշտեյնի գործի հետ կապված ճնշումները: Բայց կհաջողվի՞, երբ մշտական ռեժիմով նման տեսա-ֆոտոփաստեր են ի հայտ գալիս:

