Միջազգային ստեղծագործական խումբը ժամանել է Երևան՝ պատմական պրեմիերայի համար

Մշակութային

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց թատերական-կրկեսային խոշոր նախագծի մասնակիցներով հատուկ չվերթը, որը կազդարարի ամբողջությամբ վերափոխված Երևանի կրկեսի՝ այսուհետ արդեն պաշտոնապես «Տաշիր Արենայի», առաջին ստեղծագործական սեզոնը։ Ավելի քան 150 մասնակիցներ, բեմադրիչներ, խորեոգրաֆներ, ինժեներներ և տեխնիկական մասնագետներ տարբեր երկրներից ժամանել են Հայաստան՝ ավարտելու տարվա ամենասպասված մշակութային պրեմիերայի նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես նշում է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, նախագիծը վերակառուցումից դուրս նոր իմաստ է հաղորդել ժամանակակից կրկեսի գաղափարին։

«Մենք փորձել ենք ստեղծել տարածք, որտեղ ծնվում են զգացումներ, ներշնչանք, միասնականության ու հրաշքի զգացողություն։ Նախագծում ներգրավված են նաև հայ մասնագետներ, քանի որ մեզ համար սկզբունքային էր, որ «Տաշիր Արենան» հարթակ դառնա հենց մեր երկրի տաղանդների բացահայտման ու աջակցության համար», - ընդգծել է Տաթևիկ Կարապետյանը։

Արենան համադրում է դասական կրկեսի տարրերը, ժամանակակից թատրոնը, թվային շոուն և համաշխարհային մակարդակի ճարտարապետական լուծումները։ Սա առաջին նման մասշտաբային և տեխնիկապես բարդ նախագիծն է տարածաշրջանում, որը ամբողջությամբ նախագծվել է որպես բացառիկ հարթակ՝ հեղինակային ներկայացումների համար։

«Սա ոչ միայն նշանակալի նախագիծ է մեր երկրի համար, այլ նաև նոր դարաշրջանի մեկնարկ՝ Հայաստանի թատերական-կրկեսային և համերգային արվեստի մեջ», - հավելել է Կարապետյանը։

Ներկայացման վրա աշխատել է միջազգային ստեղծագործական թիմ՝ ռեժիսոր Պավել Բրյունի ղեկավարությամբ, ով նախկինում համագործակցել է Cirque du Soleil-ի և DRAGONE-ի հետ։

«Մենք Երևան ենք բերում լավագույնը՝ համաշխարհային թատերական-կրկեսային արվեստից։ Այս շոուն եզակի է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար։ Այն ադապտացված չէ. ի սկզբանե ստեղծվել է հայ հանդիսատեսի համար», - նշել է Բրյունը։

Ծրագիրը ներառում է օրիգինալ համարներ, որոնք մշակվել են հատուկ նոր բեմի հնարավորություններին համապատասխան՝ նորարարական լուսային և ձայնային համակարգեր, մուլտիմեդիա ինստալյացիաներ, կենդանի երաժշտություն և սինքրոնիզացված հատուկ էֆեկտներ։ Արտիստների թվում կան աշխարհահռչակ անուններ։ Նախագծի առանձնահատուկ հպարտությունն են հայ մասնակիցները, որոնց անունները կազմակերպիչները կբացահայտեն պրեմիերայի ժամկետին մոտ։ Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար։

Այն համադրում է հուզիչ կրկեսային դրամատուրգիա, երաժշտական թատրոնի տարրեր և թվային նորարարություններ, ինչն այն հասանելի և հետաքրքիր է դարձնում լայն լսարանի համար։ Նախագծի առանցքային առանձնահատկություններից է միջազգային թիմի ու հայ մասնագետների ստեղծագործական և տեխնոլոգիական համագործակցությունը, որի շնորհիվ ծնվել է ավանդույթների և ժամանակակից մոտեցումների յուրահատուկ սինթեզ։ Վաղվանից խումբը սկսում է փակ փորձերը նոր բեմում։

Պրեմիերայի օրը, ներկայացման անվանումը և տոմսերի վաճառքի մեկնարկը կհայտարարվեն առաջիկայում՝ պաշտոնական ալիքներով։ Կազմակերպիչները խոստանում են, որ «Հայաստանի բնակիչներին սպասում է համաշխարհային մակարդակի ներկայացում, որը կմիավորի սերունդներին, և նոր էջ կբացի երկրի մշակութային պատմության մեջ»։

https://iravunk.com/sim/?p=319325&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ