Սովետական կին արվեստագետների դիմակների ներքո՝ հայացք դեպի Աֆրիկա

Մշակութային

ՆՐԱՆՑ ՎՐՁԻՆՈՎ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ

Երեւանում Ռուսական արվեստի թանգարանը պատրաստվում է ցուցահանդեսի եւ հայ, ինչպես նաեւ Հայաստան ժամանած հյուրերի համար բացում իր դռները` ներկայացնելով պրոֆ․Ա․Աբրահամյանի հավաքածուն՝ «Դիմակը՝ կերպար եւ գաղափար» խորագրով։ Այն միջթանգարանային համագործակցություն է Ռուսական արվեստի թանգարանի, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի ու Հայաստանի ազգագրության եւ Ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսը կտեւի երկու ամիս։

Ցուցահանդեսում, որը կբացվի օգոստոսի 1-ին` ժամը 16։00-ին, ներկայացվելու են Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի արեւելյան եւ աֆրիկյան դիմակների կոմպոզիցիաներով նատյուրմորտները՝ 60-80-ական թվականների եւ Ազգագրության թանգարանի հնագիտական բաժնի աֆրիկյան դիմակների, քանդակների հավաքածուից Նիգերիայի, Կոնգոյի, Գվինեայի, Տանզանիայի դիմակները, որոնք եւս ներկայացնում են 60-70-ական թվականները։

Խորհրդահայ նկարչուհիներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերն իրենց արտերկյա ճանապարհորդությունների ժամանակ վրձնած չինական, ճապոնական, աֆրիկյան դիմակներով եւ քանդակներով նատյուրմորտներում փորձել են ցույց տալ պատմական տարբեր ժամանակաշրջանների բնութագրերը՝ կոմպոզիցիաներում ներկայացնելով դիմակների տարբեր գաղափարական գործառույթները՝ ծիսական, էթնիկ, սոցիալական։ Ասլամազյանները, հանդես գալով որպես մտավորականներ, կարեւորել են տարբեր ազգերի եւ ժողովուրդների միջեւ ձեւավորվող փոխհարաբերությունները՝ դիտարկելով դիմակները որպես այդ փոխհարաբերություններն ամրագրող, նաեւ մշակութային տարբեր ժառանգությունների ու ավանդույթների մասին պատմող, արձանագրող վկաների։ Քույրերի նատյուրմորտները համատեղ ցուցադրվելու են Հայաստանի ազգագրության եւ Ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հնագիտական բաժնի աֆրիկյան դիմակների, քանդակների հավաքածուի հետ, որտեղ ներկայացված են Նիգերիայի, Կոնգոյի, Գվինեայի, Տանզանիայի դիմակները, որոնք հայտնվել են թանգարանում 20-րդ դարի կեսերին ավանդական աֆրիկյան արվեստի գործերի` Արեւմուտք արտահանման արդյունքում։

 «Իրավունք»-ը զրուցել է ցուցահանդեսի համադրող Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան պատկերասրահի արվեստաբան, արվեստագետ ԳՈՀԱՐ ՍՄՈՅԱՆԻ հետ:

— Տիկին Սմոյան, ի՞նչ անմիջական կապ ունի «Դիմակը՝ կերպար եւ գաղափար» խորագրով ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանի հետ:

Ռուսական արվեստի թանգարանի ռազմավարություններից է թանգարանի կողմից իրականացվող ամենամյա ծրագրերի մեջ կարեւորել միջթանգարանային մշակութային համագործակցության խթանումը: Թանգարանն այս անգամ հանդիսացել է ակադեմիական տարածք՝ Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի, նաեւ Հայաստանի ազգագրության եւ Ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանի միջմշակութային համագործակցության համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի հավաքորդ Ա․Աբրահամյանը մեծ հետաքրություն է ցուցաբերել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի արվեստի հանդեպ ու Մարիամ Ասլամազյանի աշխատանքներից ընդգրկված է նրա հավաքածուի մեջ՝ Մոսկվայում, թանգարանը ձեռնամուխ եղավ կազմակերպել թեմատիկ ցուցադրություն ՝առանձնացնելով եւ վերաներկայացնելով Ասլամազյանների արեւելյան, աֆրիկյան շարքը ու ցուցադրության մեջ դնելով մշակութային մեկ այլ կարեւոր հավաքածուի՝ Ազգագրության թանգարանի դիմակների հետ: Արդյունքում ստացվել է հետաքրքիր «երկխոսություն»: Ռուսական արվեստի թանգարանը հանդիսանում է այս անգամ կամուրջ՝ միավորելով Գյումրու եւ Երեւանի թանգարանների մշակութային ժառանգությունները՝ նպաստելով արվեստի ապակենտրոնացման մշակութային քաղաքականությանը։

Ինչո՞վ էր պայմանավորված Ռուսական արվեստի թանգարանի ընտրությունը:

Ռուսական արվեստի թանգարանի կողմից մի հարկի տակ Ասլամազյանների աշխատանքների եւ «Ազգագրության» թանգարանի դիմակների հավաքածուի միավորման դրդապատճառը հանդիսացել է այն հանգամանքը, որ ներկայացվող աշխատանքները Խորհրդային շրջանի 60-80-ականների համատեքստում նկարչուհիներն իրենց ինքնատիպ մոտեցմամբ են դիտարկել արեւելյան, աֆրիկյան մշակութները՝ ներկայացնելով այդ ժամանակաշրջանի առանձնահատկությունները։ Հաշվի առնելով, որ Ասլամազյան քույրերը մշտական բնակություն են հաստատել, կայացել, հանրահռչակվել Ռուսաստանում, ուստի՝ Ռուսական արվեստի թանգարանի՝ որպես ցուցադրանքի տեղի ընտրությունը տրամաբանական էր այս դեպքում։

—Այս ցուցահանդեսը ի՞նչ է ցանկանում փոխանցել այցելուներին:

Նախ ցուցահանդեսի ընտրված խորագիրը բազմաշերտ է, ինչպես ինքնին դիմակը, եւ այսօր հաշվի առնելով պրագմատիկ աշխարհի նկրտումները` կարեւոր է ցույց տալ դիմակի՝ որպես հիշողության, բարոյականության, ընտանեկան արժեքների խորհրդանիշ հանդիսանալը, դրա համար ընտրվել են Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի նատյուրմորտներից հատկապես աֆրիկյան դիմակներով կոմպոզիցիաները։
Ասլամազյան քույրերի աշխատանքները ներկայացվում են եւ Հայաստանի ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հնագիտական բաժնի աֆրիկյան դիմակների հետ` այդ կերպ ավելի պատկերավոր դարձնելով դիմակի պատմական, մշակութային նշանակությունը։

Ցուցադրությունը նպաստում է վերաներկայացնել Ասլամազյանների՝ խորհրդահայ կերպարվեստի մեջ կարեւոր դերակատարում ունեցող նկարչուհիների այն արվեստի ընտրանին, որտեղ կարելի է տեսնել իրենց ապրած ժամանակաշրջանի վերլուծությունը` արտահայտված կարեւոր մշակութային եւ խորհրդանշական պատկեր՝ դիմակի միջոցով, այսինքն՝ դիմակը հանդես է գալիս նրանց արվեստում որպես կերպար եւ գաղափար:
Այցելուները հնարավորություն կունենան նորովի բացահայտել մեր թանգարանների հավաքածուների, ստեղծագործությունների շարքերի գեղագիտական գաղտնիքները: Շատերն էլ գուցե նոր կբացահայտեն Ասլամազյանների ստեղծագործությունները։
Հավելեմ, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 24-ը։

— Ասլամազյան քույրերի շիրիմները որտե՞ղ են գտնվում:

— Երանուհի Ասլամազյանի գերեզմանը գտնվում է Մոսկվայում, իսկ Մարիամ Ասլամազյանի դին վերաթաղվել է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում:

— Ինչպիսի նոր գաղափարներ եւ ծրագրեր կան ապագայում:

Եվրոպայի Ժառանգության օրերին նվիրված միջոցառումների շրջանակում` սեպտեմբերի 29-ին, Ռուսական արվեստի թանգարանը կներկայացնի «Տուն. անձնական տիեզերք» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն հավաքորդ Ա․Աբրահամյանի բնանկարները՝ տան պատկերներով: Ցուցահանդեսը ներկայացնելու է տան գաղափարի ընկալման բազմաշերտ նշանակությունը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=319277&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ