Մերձավոր Արեւելքը վերաբաժանման շեմին է

Միջազգային

Այս­պի­սով, Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն ակն­հայ­տո­րեն մեծ վե­րա­բա­ժա­նում­նե­րի շե­մին է (Տես նաեւ https://iravunk.com/?p=319264&l=am): Թե ում ինչ կա­րող է հաս­նել, դրա­նից, ի­հար­կե, մե­ծա­պես կախ­ված է նաեւ մեր երկ­րի ա­պա­գան:

Ու­ժե­րի ի՞նչ վե­րա­բաշ­խում­ներ կան այս պա­հին: Եվ­րո­պա­յի եւ ա­ռա­ջին հեր­թին՝ Բ­րի­տա­նիա­յի հա­մար ներ­կա վե­րա­բաշ­խում­նե­րը, ի­հար­կե, միան­գա­մայն ան­ցան­կա­լի են: Ան­գամ ներ­կա՝ բրի­տա­նա­կան հին սցե­նար­նե­րով բաշխ­վա­ծութ­յան դեպ­քում է Եվ­րո­պան սկսել շատ լուրջ դիր­քա­յին կո­րուստ­ներ կրել: Բայց ե­թե փոխ­վի կա­ռուց­ված­քը, այդ թվում՝ ի հայտ գա ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի կող­մից վե­րահսկ­վող Քուր­դիս­տան, ա­պա Բ­րի­տա­նիան կորց­նում է իր եր­բեմ­նի բո­լոր դիր­քե­րը: Այն, որ Ֆ­րան­սիան սկսեց խո­սել Պա­ղես­տի­նի ճա­նաչ­ման մա­սին, եւ Բ­րի­տա­նիան կա­րող է իր հեր­թին գնալ այդ ուղ­ղութ­յամբ, հենց այդ վտան­գի գնա­հատ­ման արդ­յունքն է: Ու հաշ­վի առ­նե­լով Թուր­քիա­յի ա­ռա­ջար­կը՝ սերտ գոր­ծակ­ցութ­յուն ծա­վա­լել Եվ­րո­պա­յի հետ, իր հեր­թին է վա­տա­գույ­ն կան­խա­տե­սում­նե­րի մա­սին խո­սում: Բայց ա­հա նա­խօ­րեին Եվ­րո­պան, ա­վե­լի կոնկ­րետ՝ եվ­րա­լի­դեր տի­կին Ուր­սու­լան մաք­սա­տուր­քե­րի թե­մա­յով հա­մա­ձայ­նութ­յան ե­կավ Թ­րամ­փի հետ: Դե­տալ­նե­րը չկրկնե­լով, շեշ­տենք միայն, որ եվ­րո­պա­կան տար­բեր փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, դրա­նով ԵՄ-ն պար­զա­պես ծնկի ե­կավ Թ­րամ­փի ա­ռաջ: Ի­հար­կե, սա կա­րող է էա­կա­նո­րեն սրել նե­րեվ­րո­պա­կան ա­ռանց այդ էլ թեժ մթնո­լոր­տը: Բայց մեկ բան հաս­տատ է՝ նման ի­րա­վի­ճա­կում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հար­ցե­րին խառն­վե­լու՝ Եվ­րո­պա­յի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը ծայ­րա­հեղ սահ­մա­նա­փակ­վե­ցին: Իսկ այն, որ ան­գամ Զե­լենս­կին եվ­րա­լի­բե­րալ­նե­րին դեմ գնաց, Բր­յու­սե­լի հա­մար ար­դեն լուրջ ազ­դակ էր: Ա­մեն դեպ­քում՝ Պա­ղես­տին ճա­նա­չել պատ­րաստ­վող Մակ­րո­նին Թ­րամ­փի թիմն այն­պես նվաս­տաց­րեց, որ նա հա­զիվ թե ո­րե­ւէ լուրջ բա­նի ըն­դու­նակ լի­նի:

Էր­դո­ղա­նը դեռ մնում է քա­ղա­քա­կան դաշ­տում՝ աշ­խա­տե­լով իր մոտ կազ­մա­կեր­պել Պու­տի­նի եւ Թ­րամ­փի գա­գա­թա­ժո­ղո­վը: Թե­րեւս հու­սա­լով, որ այդ ա­ռի­թով նաեւ իր գոր­ծե­րը կկար­գա­վո­րի. որ ե­թե ան­գամ չշահ­ի նոր վե­րա­բաշ­խում­նե­րից , ա­պա գո­նե չկորց­նի: Բայց ա­սել, թե քա­ղա­քա­կան դաշ­տում նրա հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը մեծ են, երբ հար­ցե­րը սկսել են լուծ­վել ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով, քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի: Այ­սինքն, Թուր­քիա­յին մնում է կա´մ սկ­սել Իս­րա­յե­լի հետ ռեալ հա­կա­մար­տութ­յան մեջ մտնել՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով Ի­րա­նի հետ, կա´մ հե­ռան­կար­նե­րը կմնան ա­նո­րոշ:

Ի­րա­նի ռազ­մա­կան զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին, Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ կա­պե­րի խո­րա­ցու­մը եւ­ ար­եւել­յան այ­լընտ­րան­քա­յին ու­ղի­ներ գտնե­լու փոր­ձե­րը ցույց են տա­լիս, որ Թեհ­րա­նը գի­տակ­ցում է սպառ­նա­ցող թա­կար­դը:

Ա­մեն դեպ­քում, Ի­րա­նի հիմ­նա­կան հույ­սը Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ կա­պերն են, ա­ռանց ո­րի եր­կար դի­մադ­րել ներ­կա­յիս մասշ­տաբ­նե­րով հա­մա­կող­մա­նի հար­ձա­կում­նե­րին շատ դժվար կլի­նի: Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տանն էլ, ի­հար­կե, ու­նեն սե­փա­կան շա­հե­րը, ո­րոնք, թեեւ շատ հար­ցե­րում կա­րող են չհա­մընկ­նել, սա­կայն Ի­րա­նի կա­յու­նութ­յան հա­մար դրանք հա­մընկ­նում են: Կա­յուն Ի­րա­նը Ռու­սաս­տա­նին պետք է իր հա­րա­վա­յին ուղ­ղութ­յու­նը պա­հե­լու, ա­պա նաեւ՝ Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հատ­ված դուրս գա­լու հա­մար: Իսկ դա կեն­սա­կան է դար­ձել Եվ­րո­պա­յի ուղ­ղութ­յամբ լո­գիս­տի­կա­յի գրե­թե զրո­յաց­ման արդ­յուն­քում: Նույ­նը կա­րե­լի է ա­սել Չի­նաս­տա­նի մա­սին. <<Մե­տաք­սի ու­ղու>> ի­րա­նա­կան թե­ւի ուղ­ղութ­յամբ կա­տար­ված են հսկա­յա­կան ներդ­րում­ներ, այն  են­թադ­րում է տնտե­սա­կան մեծ հե­ռան­կար­ներ: Մեկ բան դրա­նից բխում է. ե­թե, ա­սենք, իս­րա­յել­յան «Դավ­թի մի­ջանց­քի» եւ Քուր­դիս­տա­նի հար­ցում ռուս­նե­րի եւ չի­նա­ցի­նե­րի խնդիր­նե­րը շատ մեծ չեն, ընդ­հա­կա­ռա­կը, ո­րո­շա­կիո­րեն կա­րող են նաեւ դրա­նից օ­գուտ­ներ ստա­նալ, ա­պա «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» այն սահ­մանն է, ո­րը տա­լու դեպ­քում եր­կու­սի մոտ էլ ոչ միայն տնտե­սա­կան, այլ նաեւ՝ անվ­տան­գա­յին խնդիր­ներ են ա­ռա­ջա­նում: «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» առ­կա­յութ­յան դեպ­քում Ռու­սաս­տա­նը լրջա­գույն խնդիր­ներ կստա­նա նաեւ Կենտ­րո­նա­կան Ա­սի­րա­յի տա­րա­ծաշր­ջա­նում: Իսկ ա­հա Չի­նաս­տա­նը կհայտն­վի թյուր­քա­կան ներ­խուժ­ման ռեալ հե­ռան­կա­րի ա­ռաջ: Այն է՝ երկ­րորդ ճա­կատ, հաշ­վի առ­նե­լով, որ ԱՄՆ-ի հետ բա­խու­մը մնում է օ­րա­կար­գում:

Ու մյուս կող­մից, Ռու­սաս­տանը եւ Չի­նաս­տանը պահ­պա­նում են Ի­րա­նի, ա­սենք նաեւ Թուր­քիա­յի մի­ջո­ցով «Դավ­թի մի­ջանց­քի» սխե­մա­յին ռազ­մա­վա­րա­կան հար­ված հասց­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը: Եվ այս ա­ռու­մով, պա­տա­հա­կան չեն լու­րե­րը, ո­րի Ռու­սաս­տա­նից, էլ ա­վե­լի մեծ չա­փով՝ Չի­նաս­տա­նից դե­պի Ի­րան ակ­տիվ ռազ­մա­կան հոս­քեր կան: Գու­մա­րած, Չի­նաս­տա­նի նա­խա­գահ Սիի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ BRICS խում­բը շու­տով քայ­լեր կձեռ­նար­կի՝ ԱՄՆ դո­լա­րից կախ­վա­ծութ­յու­նը զրո­յաց­նե­լու հա­մար, Թ­րամ­փի հա­մար պետք է որ լուրջ ազ­դակ լի­նի:

Հ­նա­րա­վո՞ր է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Չի­նաս­տա­նի մի­ջեւ կոմպ­րո­միս: Ա­սենք՝ «Դավ­թի մի­ջանց­քի» տար­բե­րակն ըն­դու­նե­լու, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» բա­ցա­ռե­լու տես­քով, ո­րը կպահ­պա­նի Ի­րա­նի ներ­կա վի­ճա­կը՝ հար­ված դառ­նա­լով Թուր­քիա­յի հա­մար: Ա­մեն դեպ­քում, երբ վեր­ջերս Թ­րամ­փը սկսեց խո­սել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված հա­վակ­նութ­յուն­նե­րի մա­սին, դա, թե­րեւս, ա­վե­լի նման էր նոր խա­ղա­յին ուղ­ղութ­յուն բա­ցե­լու. կհ­րա­ժար­վեմ դրա­նից, բայց դուք էլ պետք է ինչ-որ բան զի­ջեք տար­բե­րա­կով: Թե­րեւս, նույն ժան­րում պետք է տես­նել նաեւ Թ­րամ­փի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ շատ է նե­ղա­ցել Պու­տի­նից, 50-ի փո­խա­րեն, 10-12 օր ժա­մա­նակ է տա­լիս նրան:

Այս բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, թե­րեւս, կա­րող է տալ սեպ­տեմ­բե­րի 3-ին Չի­նաս­տա­նում հնա­րա­վոր Պու­տին-Թ­րամփ-­Սի գա­գա­թա­ժո­ղո­վը: Ան­գամ ե­թե վերջ­նա­կա­նա­պես հաս­տատ­վի, որ այն կա­յա­նա­լու է, դա ար­դեն շատ լուրջ ազ­դակ կդառ­նա: Հի­շեց­նենք միայն՝ Պու­տի­նը հաս­տա­տել է, որ այդ օ­րը կլի­նի Չի­նաս­տա­նում, Թ­րամ­փը շատ հնա­րա­վոր է հա­մա­րել:

Тес наеу https://t.me/iravunk/55428 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում