Ի՞նչ է սպասվում Նիկոլին.Իլհամը դառնում է Արևմուտքի խամաճիկը.Armenian info
ՄիջազգայինԻլհամ-Թրամփ հարաբերություններում նկատվող ջերմությունը կարող է գործնականում դրսևորվել բավական հետաքրքիր կերպով. իսրայելական ԶԼՄ-նեից մեկը հայտնում է, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է միանալ Աբրահամյայն համաձայնագրերին: Հիշեցնենք, որ այս համաձայնագրերը, որ ամերիկյան ջանքերի շնորհիվ կնքվել են մի կողմից Իսրայելի, մյուս կողմից ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի միջև, որին հետագայում միացավ Սուդանը, նպատակ ունեին՝ կարգավորելու Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունները:
Հարց՝ Հայաստանը, որին Արևմուտքը դիտարկում է, ըստ էության, որպես այլևս օգտագործված ու անպիտան մի բան, երկիր որի ղեկավարը կամովին դարձել է Էրդողանի հարճը, պատրա՞ստ է հետևանքներին: Հայաստանը պատրաստ կլիներ, եթե այստեղ լիներ ոչ թե Նիկոլը, որը կամովին ծախում է Հայաստանը, այլ նորմալ իշխանություն, որը կկարողանար այս բարդ իրավիճակում ճիշտ հակակշիռների ու շահերի համադրման օգնությամբ Հայաստանը հեռու պահել բախման թատերաբեմ դառնալու հեռանկարից,իսկ ծայրահեղ դեպքում երաշխավորել Հայաստանի գոյությունը, գուցե նաև ընդլայնումը: Փոխարենը այստեղ նախընտրում են քաղաքացիակակն պատեազմի տանող ծրագրեր մշակել, ընդդիմությանն ու եկեղեցին թիրախավորել կամ, լավագույն դեպքում, ուղղակի «պատին թիթեռ նկարել»:
Նկարում են, որովհետև հանգիստ են ու վստահ՝ մինչև 2026-ը մնալու են իշխանության, քանզի դեռ էն գլխից «վոինի» հետ պայմանավորվել են. իմպիչմենտի վտանգ չկա:

