Մեդվեդև. Թրամփի նոր վերջնագիրը «քայլ է դեպի պատերազմ» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր նոր վերջնագիր քայլ է դեպի պատերազմ, բայց ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ «իր սեփական երկրի» հետ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Թրամփը Ռուսաստանի հետ խաղում է ուլտիմատումի խաղ՝ 50 օր, թե՞ 10... Նա պետք է հիշի երկու բան.
1. Ռուսաստանը ո՛չ Իսրայել է, ո՛չ էլ նույնիսկ Իրան։
2. Յուրաքանչյուր նոր ուլտիմատում սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։
Մի՛ գնացեք քնկոտ Ջոյի ճանապարհով», - գրել է Մեդվեդեւը։

