Վարդավառի օրը Գեղարքունիքում ջրահեղձության երկու դեպք է արձանագրվել (տեսանյութ)

Հասարակություն

Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի:

ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։

«Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ մարդկանց մոտ մեկ երրորդը տոնը նշում էր Սևանա լճի ափամերձ տարածքում` մեր նկարահանող խումբը մեկնեց Գեղարքունիքի մարզ:

Ուժեղացված հսկողության մեկնարկից առաջ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անցկացրին հրահանգավորում՝ քաղաքացիների հանդեպ լինել առավելագույնս հարգալից, իսկ օրինախախտումների դեպքում՝ հակազդել օրենքի ողջ խստությամբ։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանի խոսքով՝ թեև ջրափրկարարական ջոկատի անձնակազմը Սևանա լճում և ափամերձ տարածքներում պատրաստ է ապահովել մարդկանց անվտանգությունը՝ սակայն պակաս կարևոր չէ քաղաքացիների կարգապահությունը:

Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է հետևեն փրկարար ծառայության կողմից իրականացվող իրազեկման գործընթացին, պահպանեն անվտանգության կանոնները, չհատեն սահմանված տարածքները, չլողան ոգելից խմիչքի ազդեցության ներքո։
Ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանության ղեկավար կազմը նաև շրջայց է կատարել Սևանա լճում և ափամերձ տարածքներում՝ տեղում ծանոթացել իրավիճակին։

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի խոսքով՝ իրենք արդեն երկրորդ տարին են իրականացնում ծառայություն, և դրա զսպող ազդեցությունը բավական շոշափելի է:
Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։

Ցավոք, ջրահեղձության երկու դեպք ունեցանք, որոնցից մեկը Լոռու մարզում, մյուսը Ազատի ջրամբարում՝ լողալու համար չնախատեսված վայրերում։

Իսկ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների ընթացքում պահպանվող և հսկվող տարածքներում, նաև ավտոճանապարհներին ծանր հետևանքներով դեպք ու պատահար չի արձանագրվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում