Նիկոլը չգիտի՝ է՛լ ինչ անի, որ հերքի այն ակնառու փաստը, որ իրականում ինքն ատելի է ազգաբնակչության բացարձակ մեծամասնության կողմից.Armenian info
ՀասարակությունՊարզվում է՝ Նիկոլը Վարդավառին տեսել է ջրվող ու ջրող երեխաներին ու եկել շշմեցուցիչ մի եզրակացության. «Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։ Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը…»: Միաժամանակ Նիկոլը պնդել է, թե 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա, իսկ այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է:
Էրդողանն էլ լինի ՀՀ ղեկավար, հայ ժողովուրդը Վարդավառը նշելու է, ի՞նչ կապ ունի այստեղ ՔՊ-ի խոստացած ապագայի հանդեպ հավատը: Իսկ գուցե նշում են, ուրախանում, որ փորձեն մոռացության տալ ցավը, Նիկոլի մտքով չի՞ անցել այս տարբերակը:
Նիկոլն էլ է, իհարկե, հասկանում՝ ինքն ինչոց է,ուղղակի փորձում է սքողել իր իրական հոգեվիճակը՝ իբր բանի տեղ չդնելով այն հարցումների արդյուքները, որոնք պարբերաբար գուժում են նրա քաղաքական մահը:

