Իրավապահ մարմինները սկսել են անհանգստացնել թաղային հեղինակություններին
ԹեմաՄեր տեղեկությունների համաձայն, վերջին օրերին իրավապահ մարմինները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին: Ինչ-ինչ պատրվակներով՝ նրանցով սկսում են հետաքրքրվել, ապա հարցուփորձ անել, թե ինչ դիրքորոշում ունեն Կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի հեռահար բանավեճի մասին: Այսպես ասած՝ թեման փորձում են տանել այն ուղղությամբ, թե, ըստ գողական «պանյատների», ինչպես են ընդունում իբր երդմնազանց Վեհափառ Հայրապետին: Ըստ էության, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ:
Ի դեպ, հարցաշարում ներառել են նաեւ, թե որքանով են թաղային հեղինակությունները սատարում գործարար Սամվել Կարապետյանին եւ արդյոք ի աջակցություն նրա տեղի ունեցած հավաքին՝ իրենց ռեսուրսներով մարդաքանակ ապահովել են, թե՝ ոչ:
Սեփ. լրատվություն
https://iravunk.com/sim/?p=319110&l=am/

