«Իրավունք» թերթի տպագիր համարներ

7 թիվը հաջողություն բերեց Իվետա Մուկուչյանին. Հայաստանը եզրափակչում է

Արխիվ 16-20

Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ հայտնվեց եզրափակիչ փուլում` Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխիայի եւ Մալթայի ներկայացուցիչների հետ միասին: Հատկապես, Մալթայի անցնելը եզրափակիչ շատ կարեւոր էր, քանի որ մասնակիցը հղի էր, ով գիտե, թե ինչ կլիներ չանցնելու դեպքում… Ինչեւէ, ուշագրավ էր այն, որ 7-րդ համարի ներքո ելույթ ունեցած մեր երգչուհին հենց թվով 7-րդն էր, ում անունը կարդացին եզրափակիչ փուլ անցածների շարքում: Այնպես որ, 7-ը Հայաստանին հաջողություն բերեց:

Ինչպես արդեն նշել էր «Իրավունքը», Ի. Մուկուչյանը գրավեց եվրատեսիլյան հանդիսատեսին ոչ միայն իր «Սիրո ալիք» երգով, այլ տեսքով` ներկայանալով աշխարհին ոչ թե ավանդական, այլ կրքոտ ու կրակոտ հայուհու տեսքով: Հիշեցնենք, որ երգը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակներ`Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդն է: Իսկ երգչուհու ոճով զբաղվել է Կիվերա Նայնոմիսը:

Ի դեպ, ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչն էր փորձել իր տեսքով աչքի ընկնել, այլեւ Էստոնիայի ներկայացուցիչը: Սակայն, եթե Իվետան ի ցույց էր դրել գեղեցիկ ոտքերը, ապա էստոնացի տղան իր վիդեոբացիկում մերկացրել էր հետույքը` եվրատեսիլյան էսթետիկան վերածելով հակաէսթետիկայի:

Առանձնացավ նաեւ Սան Մարինոյի ներկայացուցիչը, բայց ոչ թե իր ձայնով ու տեսքով, այլ նրանով, որ պարզվում է այս երկրում մի ներկայանալի ձայն ունեցող մեկը չկար եւ վերջիններս ներկայացել էին «Եվրատեսիլում» թուրք մասնակցով, ընդորում` նա թերեւս մասնակիցներից ամենատարեցն էր: Հավանաբար, թոշակի ուղարկելու փոխարեն, նրան շփոթել եւ ուղարկել էին միջազգային մրցույթի:

Իվետա Մուկուչյանին որպես լուրջ մրցակից կարելի է դիտարկել Ռուսաստանը ներկայացնող մասնակցին` ՍԵՐԳԵՅ ԼԱԶԱՐԵՎԻՆ, ում վառ կատարումը, թերեւս ակնհայտ է, որ կունենա լայն արձագանք` նաեւ քվեարկության տեսքով:

Անդրադառնանք նաեւ եվրատեսիլյան քվեարկությանը` հիշելով անցյալ տարվա դառը փորձը: «Եվրատեսիլ» երգի մրցույթում փորձը ցույց է տվել, որ Հայաստանը, որը չի կարող իր մասնակցին քվեարկել, պետք է քվեարկի այնպիսի երկրի օգտին, որ չվնասի մեր մասնակցին: Այլապես կստացվի, որ մեր իսկ ձեռքով առաջին տեղը գրավելու հնարավորությունից զրկում ենք մեր մասնակցին` մեր ձայները տալով այլ երկրի ուժեղ մասնակցի: Իհարկե, սա չի վերաբերում սփյուռքին, որը հուսանք ակտիվ կքվեարկի Իվետա Մուկուչյանի օգտին նաեւ եզրափակիչ փուլում` ապահովելով մեր հաղթանակը: Չէ որ հաղթանակած անկախ Արցախի դրոշը պետք է ծածանվի նաեւ եզրափակիչ փուլում, ինչպես Իվետան արեց այս անգամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան