Չինաստանում ռոբոտ գաիշնիկներ են դուրս եկել փողոց (Տեսանյութ)
ՀասարակությունՇանհայի ոստիկանությունը սկսել է օգտագործել ռոբոտներ` երթևեկությունը կարգավորելու համար: Նրանք ճշգրտորեն կրկնօրինակում են տեսուչի ժեստերը և գրավում անցորդների ուշադրությունը:
Սա ներկայումս փորձնական նախագիծ է, բայց շուտով նման օգնականներ կարող են հայտնվել այնտեղ, որտեղ անհրաժեշտ են «կենդանի» ազդանշաններ՝ դժվարանցանելի խաչմերուկներում, դպրոցների մոտ, հետիոտնային անցումներում, վթարների ժամանակ, երբ լուսացույցը փչանում է, ինչպես նաև զանգվածային միջոցառումների և խցանումների ժամանակ:
Բայց սա մեր բանը չէ. այս ռոբոտները հաստատ խախտում արած վարորդներից փող վերցնողը չեն:
https://iravunk.com/sim/?p=319067&l=am/

