ՀԷՑ-ի ՔՊ-ականացումը նոր թափ է ստանում

Ներքաղաքական

ՀԷՑ-ի ՔՊ-ականացումը նոր թափ է ստանում։

Euromedia24-ի տեղեկություններով՝ օրերս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի (Շիրակի մարզ) տնօրեն Գագիկ Ֆարզադյանը ազատման դիմում է գրել։

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու իշխանական թևը նրան, այսպես ասած, այնքան է վատ դրության մեջ դրել, աշխատանքային անախորժություններ ստեղծել, որ վերջինս ստիպված է եղել ինքնակամ հրաժարականի դիմում գրել։

Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղի նոր տնօրեն են ուզում նշանակել ՔՊ-ական ավագանու անդամ Սարիկ Մինասյանին, որը ավագանու ընտրություններում գլխավորում էր իշխող ուժի ցուցակը:

 

Ընդ որում, նկատենք, քանի որ ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է, վերջինս կարող է միևնույն ժամանակ պահել նաև ավագանու մանդատը

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Սարիկ Մինասյանից, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին:

Մեր աղբյուները փոխանցում են նաև, որ այս օրերին փորձում են ազատվել նաև մասնաճյուղի հին աշխատակիցներից և նրանց փոխարեն աշխատանքի են տեղավորում յուրայինների։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի ոդիսականը սկսվեց այն բանից հետո, երբ հունիսի 18–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի), իսկ օրեր հետո հայտարարեց՝ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում