Զավեշտի թագուհի, դատվելու եք, դա անխուսափելի է, COVID-ի գործն ու՞ր հասավ․ Սրբազանը՝ Ավանեսյանին

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

«Զավեշտի թագուհին… Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով։

Բարձրաձայն ծիծաղում եմ… Նախ՝ տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի՝ Ա.Թ.-ի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Սակայն գրությանս պատճառը սա չէր։ Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ, եթե կուզեք պահանջել, որ տիկին Ավանեսյանը ժամանակ գտնի և ընթերցի (ՖԲ ստատուսներից բացի նաև ինչ որ լուրջ բան կարդա) իմ հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։

Եթե չկարողանա այն գտնել, ապա վստահաբար կարող է ձեռքբերել Մոնրեալի Concordia համալսարանի գրադարանից Google-ի միջոցով։ “The healthcare system of Armenia : past, present and perspectives (biomedical, ethical and theological view)”: Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ։ Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի…

Հ.Գ. Մի փոքրիկ խրատ էլ Աստվածաշնչից. «Մի ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի նյութիր, որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։ Անխոհեմ մի եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ»։ Սիրաքի Իմաստություն 5։16-18

Կենսաբժշկաբարոյական գիտությունների թեկնածու (MA in Biomedichal ethics) Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում