«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում. Վահե Դավթյան

Տնտեսություն

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:

Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց:

 

Պատճառը՝ Azeri Light տեսակի նավթի աղտոտվածության բարձր մակարդակն է, մասնավորապես՝ դրանում օրգանական քլորիդների առկայությունը, որոնք կարող են վնասել նավթավերամշակման համակարգերը: Քլորիդներն օգտագործվում են նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի սեփականատեր BTC Co ընկերությունը հերքում է մեղադրանքները:

 

Հատկանշական է, որ Azeri Light-ի աղտոտվածության մասին առաջինը հայտարարել է BP-ն, որը 1994 թ. ՛՛դարի գործարքից՛՛ ի վեր Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերն է ու ադրբեջանական նավթագազային համալիրի ուղիղ շահառու (նույն BTC Co-ի 30,1%-ը պատկանում է BP-ին):

Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ածխաջրածինները, մասնավորապես պրեմիալ Azeri Light-ի որակը գնալով նվազում է, պետք չէ բացառել, որ այս ամենի ներքո շատ ավելի խորքային զարգացումներ են ընթանում:

Նախ՝ եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներեգտիկ ընկերությունների համար: Նույն իտալական ENI-ի համար մտահոգիչ է Ադրբեջանի դերակատարման կտրուկ աճը:

 

Լինելով Եվրոպայում ադրբեջանական նավթի գլխավոր ներկրող՝ Իտալիան ՛՛կանաչ լույս՛՛ է վառել ադրբեջանական ներդրումների համար էներգետիկ ենթակառուցվածքներում: Իրականում այստեղ առկա է մասնավոր-պետական հակադրման դրսևորում: Իտալիայի կառավարությունն ինտենսիվացնում է Բաքվի հետ էներգետիկ երկխոսությունը (ս.թ. հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական նավթի ներկրումն ավելացել է 59,6%-ով), մինչդեռ ENI-ի մասնավոր սեփականատերերը, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ավելի պրոտեկցիոնիստական քայլեր են ակնկալում իշխանություններից՝ ի օգուտ իտալական ընկերության:

 

Միաժամանակ, ադրբեջանական նավթի կշռի շարունակական ավելացումը եվրոպական շուկայում հարվածում է նաև ԱՄՆ շահերին: Հիշեցնեմ, որ 2022 թ.-ից ի վեր ու հատկապես Թրամփի օրոք Միացյալ Նահանգները կտրուկ ավելացրին ածխաջրածինների արտահանումը ԵՄ ՝ հիմնավորելով դա նաև որպես ՆԱՏՕ-ի կենսունակության ապահովման գործոն: Հենց եվրոպական էներգետիկ շուկան գրավելու նպատակով Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերից, ինչպես նաև որդեգրեց ամերիկյան նավթագազային ընկերություններին բազմակողմանի աջակցման քաղաքականություն:

 

Ինչպե՞ս է Ադրբեջանի նավթային առաջխաղացումը հակասում BP-ի շահերին:

 

Այս հարցին պատասխանելու համար՝ պետք է տեղափոխվել BP-Թուրքիա՝ 113 տարին գերազանցող կապերի տիրույթ: Բրիտանական հատուկ ծառայությունների կողմից դե-ֆակտո կառավարվող BP-ի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի ընկերության համար: Փաստացի Լոնդոնի ռազմավարական շահերի դաշտում գործող Թուրքիան այսօր կորցնում է իր ազդեցությունը Ադրբեջանում: Արցախը ստանալով՝ Ալիևյան կլանը փորձում է ավելի անկախ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել՝ այլևս չհամաձայնեցնելով առանձին քայլեր Անկարայի հետ, ինչպես դա արվում էր տարիներ շարունակ: Այսօր Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում գերագնահատված է: Սրանով կարելի է բացատրել Բաքվի դեմ կիրառված ՛՛նավթային մահակը՛՛՝ նավթային դոլարներից կախված Ադրբեջանը Թուրքիայի (հետևապես՝ Լոնդոնի) ուղիղ ազդեցության տիրույթ վերադարձնելուն, Ալիևին ավելի կանխատեսելի դարձնելուն (այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և այլ առանցքային խաղացողների հետ հարաբերություններում):

 

Ի դեպ, ՛՛նավթային մահակի՛՛ մասին՝

 

ս.թ. հունվար-հունիս ամիսներին Թուրքիան 81%-ով կրճատել է նավթի ներկրումն Ադրբեջանից:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան