Մենք չենք կարող այլ օրակարգ ունենալ, քան ազատվել այս իշխանություններից. Մետաքսե Հակոբյան

Ներքաղաքական

«Իրավունքն»  անդրադարձել էր, որ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների եւ սոցիալական հարցերի բարձրացման Ազատության հրապարակում տեղի ունեցած սակավամարդ հանրահավաքից հետո ազդարարված նստացույցն էլ Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ դադարեցնում է: Խորհուրդն արձանագրել է՝ փողոցային պայքարը չունի բավարար հանրային աջակցություն։ Այս հանգամանքները հիմք են հանդիսացել նաեւ խորհրդի կողմից որոշում կայացնելու՝ դուրս գալ Արցախի ներկայացուցչության շենքից, որտեղ տեղակայվել էին նախորդիվ իրականացված վրանային նստացույցից հետո: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Նա մասնավորապես նշեց, որ իրեն հատկապես մտահոգում է այն փաստը, որ օրերս հիշյալ խորհուրդը հայտարարել է, որ չունենալով բավարար աջակցություն` դադարեցնում է փողոցային պայքարը:

Մենք նախապես զգուշացրել էինք, որ նման ելք հնարավոր է։ Այս դադարեցումը ոչ միայն թույլատրելի չէ, այլ նաեւ լեգիտիմ հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին եւս մեկ անգամ հայտարարելու, որ արցախյան հարց այլեւս գոյություն չունի։ Եթե մարդը հայտարարում է, որ պայքարելու է Արցախի, գերիների վերադարձի, արցախցիների արժանապատիվ կյանքի համար, ապա չի կարող կես ճանապարհից կանգ առնել։ Այսպիսի անորոշ քայլերով իշխանությունները հնարավորություն են ստանում քաղաքական գործընթացները վերածել առօրեական, սոցիալական կամ ապաքաղաքականացված փուլերի, ինչն էլ հենց ամենամեծ վտանգն է։

Օրակարգը պետք է հստակ լինի։ Այս իշխանությունները գիտակցաբար ընդունեցին Արցախի կորուստը եւ եթե այսօր վտանգում են արդեն նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք կարող այլ օրակարգ ունենալ, քան ազատվել այս իշխանություններից։ Նրանք արդեն հակառակորդ են դարձել Հայաստանի համար։ Քաղաքական խորամանկությամբ կամ կեղծ օրակարգերով հիմնական նպատակը մի կողմ դնելը հիմա ուղղակի անթույլատրելի է։

Համահայկական օրակարգը պետք է ներառի՝ Արցախի հարցը փակելը թույլ չտալու հանձնառությունը, արցախցիների վերադարձի եւ արժանապատիվ կյանքի հնարավորությունը մայր Հայաստանում, գերիների վերադարձի ուղղությամբ անհապաղ քայլեր, Արցախի նյութական եւ ոչ նյութական արժեքների միջազգային մակարդակով պաշտպանություն, Հայաստանի անվտանգության հստակ ծրագրերի մշակում:

Այս ամենը միասին պետք է կազմեն համահայկական օրակարգը։ Քանի դեռ իշխանությունները կարողանում են ամեն անգամ մեկ խնդիր օրակարգից հանել ու մնացածի շուրջ քաղաքական գործընթաց նախաձեռնել, այնքան ժամանակ մեր պարտությունը շարունակվելու է։

Հուսով եմ, որ շարժման կազմակերպիչները՝ հատկապես ճիշտ ձեւաչափով, չեն դադարեցնի իրենց գործը, եւ այն չի վերածվի պարզապես էմոցիոնալ, ձեւական իրավիճակի։ Կարծում եմ` պետք է ներգրավել քաղաքական ուժերին, խորհրդակցել ՀԿ-ների, մասնագետների, ինչպես նաեւ արցախյան քաղաքական կառույցների հետ։ Միայն այդպիսի համապարփակ եւ համակարգված պայքարով հնարավոր կլինի հասնել արդյունքի։

Հավաքի ընթացքում արդյո՞ք Ձեզ հետ շփվել են պետական որեւէ մարմնի ներկայացուցիչներ  եւ եթե՝ այո, ապա ինչ-որ կերպ արձագանքե՞լ են:

Պետք է նշեմ, որ, իհարկե, որեւէ շփում չի եղել։ Իսկ այն երկու ամիսները, երբ իրենք հայտարարում էին, թե իբր գոնե քաղաքացիական ակտիվի հետ բանակցություններ են վարում եւ առաջարկներն էլ լսում են, այդպիսի բան նույնպես չի եղել։ Այսինքն՝ իրենք որեւէ կերպ հակված չեն եղել լսելու ո՛չ քաղաքացիական ակտիվիստներին, եւ առավել եւս՝ ո՛չ Արցախի իշխանություններին։

Պետք է ընդգծեմ, որ այս ամիսների ընթացքում Արցախի իշխանությունները, ինչպես նաեւ Ազգային ժողովը փաթեթներ են ուղարկել Հայաստանի կառավարություն, որտեղ մանրամասն ներկայացված էին առաջարկներ սոցիալական ծրագրերի վերաբերյալ։ Սակայն այդ բոլոր առաջարկները մնացին անարձագանք, եւ դրանց երբեք չեն անդրադարձել։ Բնականաբար, այս անգամ եւս որեւէ արձագանք չի եղել։

Նույնիսկ երբ հանրահավաքի համար դիմել էինք քաղաքապետարան, այնտեղ հստակ նշված էր, որ դա սահմանադրական իրավունք է, եւ որեւէ օրենքի խախտում չկա։ Հանրահավաքը պետք է տեղի ունենար, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ նստացույց։ Բայց եւ՛ քաղաքապետարանը, եւ՛ ոստիկանությունը մերժեցին՝ փաստացի արգելելով իրականացումը։

Դուք ինքներդ էլ տեսաք նրանց արձագանքն ու պահվածքը ողջ ընթացքում։ Եթե խոսենք պետական մասշտաբի պաշտոնյաների արձագանքներից, ապա բավական է հիշել, թե ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը կրկին շեղում էր թեման, մանիպուլացնում ու ստում սոցիալական հարցերի վերաբերյալ։ Նա նայում էր մարդկանց աչքերի մեջ եւ տալիս էր ակնհայտ սուտ եւ հակասող փաստարկներ՝ փորձելով ներկայացնել, թե իբր սոցիալական աջակցություն կամ բնակարանային ծրագիր մշակվել է։ Իրականում նման բան գոյություն չունի։

Միաժամանակ պետք է նշեմ, որ պաշտոնյաների պահվածքը հաճախ ուղեկցվում է արհամարհական ու ցինիկ արտահայտություններով։ Այդ ամենը վերածվել է անընդհատ պտտվող ու լուծում չառաջարկող քաղաքականության, որն ուղղված է արցախահայության դեմ։

Այդ պատճառով հույս ունենալ քաղաքական կամ հումանիտար որեւէ աջակցություն այս իշխանություններից՝ առնվազն միամտություն է։ Կամ՝ անտարբերության եւ չմտածվածության հետեւանք։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում