«ԴԱՀԼԻՃՈՒՄ ՆԵՐԿԱ ԷԻՆ ԹՈՒՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԷԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ՏՈԿԻՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ

Սպորտ

Վերջերս Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBA Pro - 7 Champions Night մրցաշարում գյումրեցի անվանի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ մենամարտեց հարավաֆրիկացի կաշվե ձեռնոցի մարտիկ Խոլիսանի Նդոնգենիի հետ ու տպավորիչ հաղթանակ տոնեց 9-րդ ռաունդում նոկաուտով։ Այսպիսով, հայ մարզիկը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտին։

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է մեր բռնցքամարտիկի հետ։

- Ողջույն, Հովհաննես։ Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի, չեմպիոնական գոտին նվաճելու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 63,5 կգ քաշային կարգում։ Մենամարտի 9-րդ ռաունդում հաղթեցի մրցակցիս։ Իհարկե, ուզում էի ավելի վաղ նոկաուտի ենթարկել, սակայն, պահը հասունացավ միայն 9-րդ ռաունդում։ Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար։ Մենամարտիս հետևում էին նաև թուրքեր։ Հաղթանակից հետո շատերն էին մոտենում ու շնորհավորում ինձ։ Իմ նպատակը Աշխարհի չեմպիոնի գոտին է, սակայն այս պահին այլ նպատակ ևս ունեմ Լոս Անջելես 2028-ը, պիտի պայքարեմ Օլիմպիական ուղեգրի համար։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Շատ կարևոր էր, քանի որ Ստամբուլում էր, WBA վարկածով լավագույն 15-ի մեջ էի, հիմա արդեն ավելի բարձրացա։ Սա ինձ շանս կտա ավելի շուտ Աշխարհի չեմպիոնի գոտու համար հայտ ներկայացնել։ Անչափ ուրախացա, որ նաև կարողացա WBA Continental գոտին պաշտպանել ու IBA Pro -ն ավելացնել։ Անկեղծ ասած, գիտեի, որ գուցե նոկաուտ անելու պահ ունենամ, սակայն եթե չլիներ, պատրաստ էի պայքարել մինչև վերջ։

- Հետաքրքիր է, թե ինչպիսին էր մրցակիցդ, արդյոք հասցրել էիր ուսումնասիրել նախքան մենամարտը։

- Մրցակիցս չորս անգամ պայքարել էր Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իմ քաշային կարգում գործող Աշխարհի չեմպիոնին է պարտվել։ Իհարկե, ուսումնասիրել էի նրան, գիտեի, որ բոլոր մենամարտերում մինչև վերջին ռաունդը պայքարել է, ինչը նշանակում է, որ բավականին պինդ մարզիկ է։ Նրան երբևէ նոկաուտով չէր հաղթել որևէ մեկը։ Ես ենթադրում էի, որ ինձ հետ էլ կարող է լինել այդպես, հենց դրա համար էլ երկար ռաունդների էի պատրաստվել։ - Հովհաննես, տեղյակ եմ, որ սկզբից քո մրցակիցը այլ մարզիկ պիտի լիներ, հետո ինչու փոխվեց։ - Մրցակիցս պիտի լիներ ազգությամբ ուզբեկ Շոհջահոն Էրգաշևը, ով պրոֆեսիոնալ ռինգում ուներ 25 հաղթանակ, որից 22-ը նոկաուտով։ Սկզբում պատրաստվել էի նրա դեմ պայքարին, սակայն մենամարտից 10 օր առաջ ուզբեկ մարտիկը հրաժարվեց մենամարտել ինձ հետ պատճառաբանելով, որ վնասվածք ունի։ Այդպես նրան փոխարինեց հարավաֆրիկացին, որը վարկանիշով ավելի բարձր է։

- Հովհաննես, մեզ համար դարավոր թշնամի երկրում Թուրքիայում էիր պայքարում չեմպիոնական գոտու համար, չկար լարվածություն։ - Ինձ համար հաղթանակը մի քանի պատճառներով էր շատ կարևոր։ Այն, որ Թուրքիայում էր, շատ պատասխանատու էր։ Սակայն որևէ կերպ չեմ զգացել, որ Թուրքիայում էի, որովհետև մրցաշարը կազմակերպել էր IBA - ն։ Չկար որևէ թուրքական կողմի միջամտություն։ Ինչպես նշեցի, դահլիճում ներկա էին թուրքեր, որոնք ինձ երկրպագում էին։ Ես առաջին անգամ չէի գտնվում Թուրքիայում, մի քանի մրցաշարերի եմ մասնակցել Օլիմպիական վարկանիշային մրցաշարի, Եվրոպայի առաջնության։

- Շնորհակալություն, Հովհաննես, հաճելի զրույցի համար, սպասենք հաջորդ հաղթանակիդ։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում