Պահանջում եմ, որ պատկան մարմիններն իրականացնեն ծառայողական քննություն. Մովսիսյան

Հասարակություն

Ինչպես արդեն հայտնի է, Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը բացահայտ զբաղվում է քաղաքական պրոպագանդայով՝ իր ֆեյսբուքյան էջը վերածելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) քարոզչական հարթակի։ Նա նույնիսկ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի կոչով մասնակցել Մայր Աթոռի դեմ ասպատակությանը, որի մասին բացահայտ գրառումներ է անում եւ վերահաստատում՝ սոցցանցում ուղիղ եթերով:

Ռուզաննա Երեմյանի գրառումներն ու տեսաուղերձներն անտարբեր չթողեցին հասարակությանը, այդ թվում նաեւ Երեւանի ավագանու անդամ, «Արդար խոսք» կուսակցութան նախագահ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ:

«Որպես Երեւան քաղաքի ավագանու անդամ՝ հայտնում եմ իմ մտահոգությունն այն փաստի վերաբերյալ, որ Հակոբ Կոջոյանի անվան հանրակրթական դպրոցի տնօրենը թույլ է տալիս իրեն՝ բացահայտ քաղաքական հայտարարություններով հանդես գալ՝ այդ թվում սատարելով կամ քննադատելով երկրի վարչապետին կամ որեւէ կուսակցության։ Սա լրջագույն խախտում է գործող օրենսդրության, մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» օրենքի՝ հոդված 6 ՝ հանրակրթությունը պետք է իրականացվի քաղաքական չեզոքության սկզբունքով։ Հոդված 18՝ դպրոցի տնօրենը պարտավոր է չներգրավել դպրոցը քաղաքական գործընթացների մեջ, ապահովել հավասարություն ու չեզոքություն։ Բացի դրանից՝ «Պետական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածով արգելվում է պետական ծառայողի՝ իր պաշտոնեական դիրքը օգտագործելով քաղաքական կողմնակալություն ցուցաբերելը», - ընդգծում է Մովսիսյանը, ում գնահատմամբ՝ դպրոցը երեխաների դաստիարակության վայր է, ոչ թե` քաղաքական քարոզչության հարթակ։

«Պահանջում եմ, որ պատկան մարմիններն իրականացնեն ծառայողական քննություն, պարզեն հանգամանքները օրենքով սահմանված կարգով։ Նման դեպքերը չպետք է անցնեն անարձագանք։ Սա նախադեպ է ստեղծում կրթական միջավայրի ապականման եւ ապօրինի ազդեցության համար։ Կրթությունը պետք է մնա սուրբ եւ ապաքաղաքական դաշտ»,- շեշտում է «Արդար խոսք» կուսակցութան նախագահը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում