Մինչև 2030 թվականը Ռուսաստանը նախատեսում է կառուցել վեց նոր միջուկшյին սուզшնավ․ Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Մոսկվան նախատեսում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի հայտարարությունը։
«Ընդհանուր առմամբ, ռուսական նավաշինարաններում տարբեր պատրաստության փուլերում գտնվում է ավելի քան 70 նավ։ Այստեղ՝ միայն «Սևմաշ»-ում, մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ»,-ասել է Պուտինը՝ «Կնյազ Պոժարսկի» միջուկային հրթիռային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողության ժամանակ ելույթի ընթացքում։

