Հավերժ կարելի է նայել ծովի ալիքներին եւ արեւմտամետների միմյանց մեղադրանքներին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար այս ճակատագրական օրերին, երբ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղղակի, պատերազմ է հայտարարել Եկեղեցուն եւ Վեհափառ Հայրապետին, պարզվում է՝ մերձիշխանական դեմքերի հետ դեռ կանգնող ու նկարվող բարձրաստիճան հոգեւորական կա, մասնավորապես՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Լոս Անջելեսում օրերս տեղի է ունեցել «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը՝ նշելու Մայր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի հաջողությունները եւ ներկայացնելու հիմնադրամի գործունեությունը։ Եվ ահա այնտեղ է հայտնվել ԱՄՆ հայոց արեւմտյան թեմի առաջնորդ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ արքեպիսկոպոս ՏԵՐՏԵՐՅԱՆԸ: Իհարկե, գուցե կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ բա ի՞նչ աներ, եթե ինքն էլ «ԵՊՀ բարեկամներ»-ից է, իսկ մենք հիշեցնենք Տեր Սեբեոսի դեպքը, երբ նա հրաժարվել էր անգամ ՔՊ-ական կնքահայր լինելու պարագայում մկրտության արարողություն անել: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը, անդրադառնալով վերոնշյալին, հույս է հայտնել. «ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հավանաբար չգիտի, որ, ըստ օդում կախված լուրերի, Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Վեհափառի դեմ իշխանությունների արշավում կանոնական հարցերում Նիկոլի գլխավոր խորհրդատուներից մեկը իր կողքին կանգնած ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն է»։

Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ «սկզբունքայնությունը» զարմացրել է անգամ ժամանակին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ընտրված պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին: Վերջինս մասնավորապես գրում է. «Լինել լիբերալ կուսակցության նախագահ, անդամակցել Եվրոպայի լիբերալ կուսակցությունների դաշինքին, կուսակցության ծրագրում ամրագրել Հայաստանի ԵՄ անդամակցությունը, բայց իրականում ամբողջ ուժով պայքարել Սյունիքում ռուսական ռազմաբազա հիմնելու եւ եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու համար, իսկ հետո էլ նամակ գրել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Բագրատ Գալստանյանին, Միքայել Աջապահյանին ու Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով։ Իսկ ինչո՞ւ չդիմել Գյումրիի քաղաքապետին, կամ վերջինիս հետ միասին ավելի ուղիղ՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարին՝ շրջանցելով Պուտինին, Լավրովին, Կիրիենկոյին՝ միանգամից՝ ուր պետք է։ Իսկ ավելի անկեղծ՝ թութուն ցանեք, թութուն»։ Ասեք, որ հավերժ կարելի է նայել ծովի ալիքներին, վառվող խարույկին եւ թե ինչպես են թունդ արեւմտամետներն իրար մեղադրում ռուսամետ լինելու մեջ:

Պատկերացնո՞ւմ եք՝ ՔՊ-ական պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ գույքերի որոշ մասը՝ 9 մլն դրամի չափով, արգելանքի տակ է հայտնվել։ Պարզվում է՝ հենց այդքան է պահանջում բարերար Սամվել Կարապետյանը նրանից՝ որպես փոխհատուցում՝ «զրպարտչական ու վիրավորական» արտահայտությունների համար: Բայց ամենազարմանալին ոչ թե սա է, այլ պատգամավորի արձագանքը, թե այս կերպ ուզում են իրենց լռեցնել: Այսինքն՝ երբ իրենք են աջ ու ձախ դատի տալիս, դա ժողովրդավարություն է, իսկ երբ մեկ ուրիշն է իրենց անպատասխանատու հայտարարությունների համար դատական կարգով պատիվ պահանջում, այ դա արդեն անթույլատրելի է: Ի դեպ, Թորոսյանը նույնիսկ սպառնում է դատական համակարգին՝ ակնարկելով, թե կգա մի ժամանակ, երբ այս ամենի համար պատասխան կպահանջվի: «Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք», - ասում է նա: Կարճ ասած՝ դատավորները կա՛մ պիտի լինեն հնազանդ՝ ՔՊ-ականների ուզածով, կա՛մ համարվեն անարդար։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում