Արցախում հրդեհները չեն կարողանում մարել
ՀասարակությունՕկուպացված Արցախում անտառային հրդեհները դեռ չեն կարողանում մարել։ Գիշերը ուժեղ քամին սաստկացրել է կրակը։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այրվում են Ակնայի և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու արոտավայրերը, կրակը տարածվում է հարակից տարածքներ: Տեղում աշխատում են հրշեջ բրիգադները։
Նշվում է, որ տարածքի աղտոտվածությունը ականներով և չպայթած զինամթերքով բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները և սպառնալիք է ներկայացնում հրշեջների համար։

