Փաշինյանի` Մայր Աթոռի վրա գրոհի օրն ու սցենարը հայտնի է

Թեմա

Երկար մտորումներից ու քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վրա իր գրոհն իրականացնել այս շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, ի դեպ, այդ օրը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցելու։

Euromedia24-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ ամսից ավելի մանրակրկիտ պատրաստվում, ծրագրում է այդ գրոհն իր ողջ սցենարով, ներսի աղբյուրը մեզ հայտնեց, որ մոտ 10 հազար մարդ է նախատեսում Փաշինյանն իր հետ տանել Էջմիածին։

Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին Կառավարությունում անձամբ մասնակցել է մարդկանց այսպես ասած՝ հավաքագրումով ու նախապես հանդիպել է Մայր Աթոռ գրոհելու պատրաստ ու իր ճաշակով կաթողիկոս ընտրելու եւ բոլոր տիպի հրահանգների պատրաստ անձանց եւ հստակ հանձնարարականներ է տվել։

Մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ Մայր Աթոռի վրա «գրոհայիննների խումբը» հիմանկանում Արտաշատից և Շիրակ գյուղերի բնակիչներ են լինելու, նախատեսում են նրանց շաբաթ օրը Էջմիածին տեղափոխել միկրոավտոբուսներով, հավանաբար այն 13 սպիտակ միկրոավտոբուսներով, որոնք 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ տարբերանշաններով ու լոգոտիպերով «նախշված» սպասարկում էին Փաշինյանին քարոզարշավին ու մարզից մարզ, գյուղից գյուղ տեղափոխում էին նույն ընտրազանգվածին` ընդամենը հագուստը կամ գլխարկը փոխած։

Ամենաուշագրավ տեղեկությունը, սակայն, այս գրոհի շարունակականության սցենարն է.

Պարզվում է՝ պլան Ա եւ պլան Բ կետերով է առաջնորդվելու Փաշինյանը, ըստ այդմ, եթե այդ օրը անառակ, անսանձ հարձակումից ու բացականչություններով չազդվի կաթողիկոսը, տեղի չտալով՝ դուրս չգա հանդիպման եւ, ըստ այդմ, չապահովի Փաշինյանի սրտի ուզածը, ապա «գրոհայինները» կմնան Սուրբ Էջմիածնի տաճարի բակում ու մտադիր են գիշերակացով իրենց արդեն բնորոշ ֆեյք ժողովրդավարական շոու սցենարով լցնել ուղիղ եթերները ու ապահովել ավելի լայն թամաշա, այսինքն՝ ճնշումները կշարունակվեն նստացույցով ու Եկեղեցու մասնաշենքեր ներխուժելու փորձերով։

Փաշինյանը համառ է տրամադրված ու կարծիք կա, որ եկեղեցական իշխանության ներսից իրեն որոշակի աջակիցներ ունի, համենայնդեպս կան մարդիկ, որ բաղձանքով սպասում են կաթողիկոս ընտրվելուց իրենց հերթին, չնայած Փաշինյանն արդեն անկեղծացավ երեկ, որ արջի ծառայություն մատուցողները ելք չունեն, ինքը մտադիր էր անիշխանություն ու քաոս մտցնել Եկեղեցում ու մի քահանայի գլխապետությամբ կործանել նաեւ այս հոգեւոր ֆունդամենտալ կառույցը։

Նշենք նաեւ, որ ըստ պլանի, Փաշինյանը մի ձեռքով երկու նապաստակ է որսալու այդ օրը, պլանավորել էր Էջմիածնի հրապարակում ոչ միայն իր սրտով կաթողիկոսի կարգելու մոտիվները բացատրել, նաեւ հոկտեմբերին սպասվող Էջմիածնի ընտրությունների քողարկված քարոզարշավ իրականացնել իր սրտի թեկնածուի` Արգիշտի Մեխակյանի օգտին։

Ի դեպ, հենց այս պատրվակով է կարողացել Փաշինյանը համոզել որոշ ՔՊ-ականների միանալ այս օրվա պատմական արշավին, ինչ գործընկերներ աջակցության համար գան, բայց պարզ էր, որ բոլոր եկողները կզոհաբերվեն քաղաքական փոփոխությունների ժամանակ, չէ՞ որ ՔՊ-ականները քաջ գիտակցում են, որ հակասահմանադրական գործողություն է Եկեղեցու վրա քաղաքական իշխանության հարձակումը ու միջամտությունը ներքին եկեղեցական հարցերին, իսկ դրանք եթե ոչ ամիսներ հետո, ապա տարի անց հաստատ ծանր հոդվածներով դեպի բանտախուց իրենց տխուր կյանքն են երաշխավորում։

Նյութի աղբյուրը՝ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում