Քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից.թյուրքագետ
ՀասարակությունՊ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան քարտեզ է հրապարակել ու գրել. «Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։
Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։

