«Փաստ». Ամերիկյան լոգիստիկ ընկերության ներգրավման առաջարկը ներկայացվել է Թուրքիայի կողմից

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի տարածքով անցնելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ միջանցքի հարցը, ինչն Ադրբեջանը կոչում է «Զանգեզուրի միջանցք», դեռևս լուծում չի ստացել։

Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են տալ այդ միջանցքին փաստացի արտատարածքային կարգավիճակ, իսկ հայկական իշխանությունները, որոնք սովորաբար պատրաստ են զիջումների Բաքվին, դեռ չեն կողմնորոշվել՝ ինչպես թեման ընտրողներին հրամցնել։ Ակնհայտ է, որ միջանցքը՝ այն տեսքով, ինչպես պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի ինքնիշխանության կորստի գործընթացի միանշանակ սկիզբ է, ինչը շատ լավ գիտակցում է հայկական հասարակությունը։

Հայաստանի ղեկավարության փորձերը՝ ներկայացնել Ադրբեջանը որպես բարեկամական, գրեթե եղբայրական երկիր, որը ոչ մի վատություն չի ցանկանում անել Հայաստանին, բախվում են Բաքվի իշխանությունների և ԶԼՄ-ների բուռն հռետորաբանությանը, իսկ վերջնական հաշվով՝ իրականությանը, որը կարող են հաստատել Ադրբեջանից տուժած բազմաթիվ հայ ընտանիքներ։
 

Այս քայլը կարող է արտաքուստ չափազանց շահավետ թվալ. կձևավորվի տպավորություն, որ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավվում է, ինչը հայկական հասարակությանը կարող է հանգստացնել՝ իբր հենց Ամերիկան է եկել հոգ տանելու Հայաստանի մասին։

Հայերին կարող է դուր գալ այն պատրանքը, թե Թուրքիան հեռացվել է այս հարցից, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված է մեր տարածաշրջանով։ Բացի դա, ԱՄՆ-ի հեղինակությունը ազդեցություն կունենա նաև Ռուսաստանի վրա, որը փորձում է պաշտպանել միջանցքի իր տեսլականը, որն, ըստ թուրքերի, չի բավարարում թուրքական շահերը ու պարունակում է չափազանց շատ պրոհայկական տարրեր, որոնք Թուրքիայի կողմից դիտարկվում են որպես... հնացած։

Այս «մոգական վարձակալի տարբերակը» պաշտոնապես ներկայացրել է ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում՝ Թոմաս Բարրոքը։ Ստացվեց այնպես, որ Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա ճակատագիրը որոշվում է Թուրքիայի տարածքում։ Մամուլում իսկույն ծավալվեցին քննարկումներ՝ ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին, թե դա ինչով կարող է լավ կամ վատ լինել, ովքեր կշահեն, ովքեր՝ կտուժեն, ինչպես կազդի տարածաշրջանային այլ խաղացողների վրա։ Ոմանք այնպես են ներկայացնում, ասես միջանցքի վերահսկողը փոխվում է։

Իրականում ոչինչ չի փոխվում։ ԱՄՆ-ը չի ավելացնում իր տարածաշրջանային ներկայությունը. նախկինի պես ներկայություն կունենա Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու միջոցով։ Միջանցքի վարձակալումը մասնավոր ամերիկյան ընկերության կողմից (ոչ պետական կառույցի), Թուրքիայի նախաձեռնությամբ, չի դարձնում ԱՄՆ-ին շահագրգիռ կողմ թյուրքական կողմի և Հայաստանի միջև առաջացող հնարավոր հակամարտությունում և չի ապահովելու Հայաստանի պաշտպանվածությունը թյուրքական էքսպանսիայից և ինքնիշխանության կորստից։ Սա ընդամենը մարտահրավերի թմրեցման միջոց է՝ նախքան հերթական անդամահատություն։

Հայաստանի համար նախատեսվում է, որ այն լինի ոչ թե տարածաշրջանային կենտրոն, այլ տրանզիտային գոտի՝ թուրքերի համար, երկիր, որն անգամ չի ունենալու իրավունք իմանալու, թե ինչ է տեղափոխվում իր տարածքով։ Իսկ երբ հայերը փորձեն բարձրացնել ձայնը, իշխանությունը ինքնավստահ կպատասխանի, որ նախագիծը ամերիկյան է, հետևաբար՝ այն անքննելի է։

Այսինքն, մենք սպասում ենք կապերի խորացման ԱՄՆ-ի հետ, իսկ իրականում կստանանք ադրբեջանական բեռնատարներ Սյունիքում, որոնք չենք կարող ստուգել։

Ցանկալի կլիներ, որ հայ հասարակությունը հստակ արձագանքեր այս ակնհայտորեն պրոթուրքական քաղաքականությանը, և հասկանար, որ Փաշինյանի ղեկավարությունը շարունակում է գործել Թուրքիայի շահերի ուղղությամբ։ Որքան էլ փորձեն իշխանությունները քողարկել իրենց պրոթուրքական կեցվածքը, յուրաքանչյուր դիմակի տակից ցցված են թուրքական ականջները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում