Իշխանության քաղաքականությունը տանում է դեպի ՀՀ «դեմոնտաժ». Արման Աբովյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ թշնամին սադրանքների, քարոզչական ճնշումների, քաղաքական ու տնտեսական հարվածների միջոցով փորձում է վերացնել դիմադրողականության բոլոր օղակները։ Իսկ երբ ներսում իշխանությունը ցուցաբերում է հանդուրժողականություն կամ նույնիսկ համագործակցություն այդ թշնամական գործընթացների հետ, ապա, ըստ նրա, գործ ունենք արդեն ոչ միայն արտաքին ճնշման, այլեւ ներսից քայքայման վտանգավոր գործընթացի հետ։

Հետեւությունները, կարծում եմ, ակնհայտ են։ Այս զարգացումների պատահականության մասին խոսելն արդեն իսկ ինքնախաբեություն է։ Ականատես ենք մի լրջագույն մարտահրավերի, որի էությունը դուրս է քաղաքական կոնյունկտուրայից կամ ներկա իշխանությունների գործողություններից։ Խոսքը վերաբերում է մեր ամբողջ պետականության գոյության հարցին։ Խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ գլոբալ եւ լոկալ։ Գլոբալ առումով հասկանում ենք, որ այս իշխանությունների քաղաքականությունը տանում է դեպի ՀՀ «դեմոնտաժ»։ Միգուցե իրենք չեն հավատում այդ սցենարին, բայց այն իրագործվում է։ Տվյալ դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց ռազմավարական նպատակը նույնիսկ չեն թաքցնում՝ դարձնել Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջան»՝ ադրբեջանցիներով բնակեցնելով եւ օկուպացնելով ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները։ Մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը պահող Սյունիքը, Տավուշը։ Արդեն իսկ շինծու գործընթացների արդյունքում կարելի է ասել, որ ուղիղ կերպով իրականացվում է ռազմական ներխուժում ադրբեջանական զորքերի կողմից։ Մի խոսքով, այս պրոցեսը, որն իշխանության կողմից անվանվում է «խաղաղության դարաշրջան», իրականում կապ չունի այդ հասկացության հետ։ Միգուցե՝ դա խաղաղություն է, բայց այդ խաղաղության մեջ հայերը որեւէ առաջնություն չունեն, քանի որ խաղաղության տեսլականում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հայաստանը որպես ինքնիշխան, սուվերենպետություն՝գոյությունչունիեւչպետքէունենա։Բայցսաիրագործելուհամարշատկարեւորէկոտրելդիմադրությանօջախները։

Մինչ  եկեղեցուն վերաբերող խնդիրներին անցնելը, հիշենք՝ ինչ էր տեղի ունենում։ Պատմությունն աղավաղվում էր, դասագրքերից  սկսեցին հանել Հայոց եկեղեցու պատմությունը, դրսում էլ Հայաստանի պատմությունը ներկայացնում էին թուրքական պնդումներով։ Օրինակ՝ Ցեղասպանությունը ներկայացվում էր այնպես, որ թշնամիները դառնում էին բարեկամներ, իսկ բարեկամները՝ թշնամիներ։ Դա հատկապես ակնհայտ է ՌԴ-ի նկատմամբ պետական քաղաքականության մեջ։ Դե, իհարկե, գլոբալ առումով՝ մինչեւ չքայքայվի ազգային տեսլականի ֆունդամենտը, այսինքն՝ մարդկանց ներքին ընկալումը, չեն կարող Հայաստանը դարձնել Ադրբեջան։ Իսկ առանց դրա՝ «Ադրբեջան» նախագիծը չի աշխատի։ Եկեղեցին իր հերթին հայերի համար մշտապես եղել է ազգապահպան կառույց, որն ավելի ուշ է դարձել կրոնական։ Հիմա փորձում են տարաբաժանել, չեզոքացնել հայկականության ֆունդամենտը։ Սա է գլոբալ խնդիրը։

Իսկ լոկալ տեսանկյունից՝ մեզ սպասվում են 2026 թ. ընտրությունները, որտեղ այս իշխանությունը, ըստ էության, համաձայնեցված սցենարների շրջանակում, պարզապես հնարավորություն չունի վերարտադրվելու։ Իսկ քանի որ այս իշխանությունը (չգիտես ինչու) որոշել է, որ ինքը պետք է լինի հավերժ, իր անձնական անվտանգության երաշխիքը տեսնում է իշխանության պահպանման մեջ։ Այս առումով իշխանության տեսլականն ուղիղ հակասության մեջ է եկեղեցու տեսլականի հետ, իսկ եկեղեցին նաեւ ունի օրեցօր աճող հեղինակություն եւ վստահություն հասարակության մեջ, ապա այդ կառույցը՝ որպես վտանգ իշխանության վերարտադրության համար, պետք է չեզոքացվի։

Ահա սա է իրական պատճառը, թե ինչ է տեղի ունենում եկեղեցու եւ իշխանության միջեւ ։ Տեսեք, երբ խոսվում է, իբր, որպես եկեղեցու հետեւորդներ, մտահոգված են եկեղեցու կանոնների պահպանումով, ապա նրանք կարող են որպես հասարակ մարդիկ գնալ եկեղեցի եւ այնտեղ արտահայտել իրենց դժգոհությունը։ Բայց երբ դա դառնում է պետական քաղաքականություն, վերածվումէհոգեւորարժեքներիեւեկեղեցուդեմիրականացվողճնշումների։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում