ԹՐԱՄՓԻՆ ԻՐՈՔ ՊԵՏՔ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼԸ

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, կապ­ված հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յան (Տես նաեւ https://iravunk.com/?p=318820&l=am) մասին Թ­րամ­փի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հետ, դեռ չկա մեկ հար­ցի հստակ պա­տաս­խան: Այն է՝ Թ­րամփն ի­րա­կա­նո՞ւմ է լրջո­րեն մտնում այս ուղ­ղութ­յուն, թե՞ այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին պետք է նա­յել Մոսկ­վա­յի հետ ներ­կա­յիս «բա­զար­նե­րի» տե­սանկ­յու­նից՝ ըն­դա­մե­նը սպառ­նա­լիք ինչ-որ բան ստա­նա­լու հա­մար:

Ու այն, որ այս հար­ցի պա­տաս­խա­նը շա­րու­նա­կում է գտնվել ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, որ­տեղ առ­կա գոր­ծըն­թաց­նե­րը դրված են նաեւ ռուս-ա­մե­րիկ­յա­ն ընդ­հան­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հիմ­քում, դա եւս նոր պատ­մութ­յուն չէ: Ա­մեն դեպ­քում, գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում Թ­րամ­փը Մոսկ­վա­յից եւ Կիե­ւից ցու­ցադ­րա­բար պա­հան­ջում է՝ բա­նակ­ցել, եւ ե­թե բան չփոխ­վի, այ­սօր Մոս­կվա­յի եւ Կիե­ւի բա­նակ­ցութ­յուն­նե­րը կշա­րու­նակ­վեն Ս­տամ­բու­լում: Բայց ի՞նչ սպա­սե­լիք­ներ կան այդ նոր բա­նակ­ցա­յին փու­լից, այս­տեղ է հար­ցը:

Այս­պես, Թ­րամ­փը թեեւ բա­նակ­ցութ­յուն­ներ է պա­հան­ջում, Մոսկ­վա­յի այդ հեն­քի վրա ինչ-որ սպառ­նա­լիք­ներ է հղում, բայց հաս­տատ քաջ գի­տակ­ցե­լով, որ այս պա­հին կող­մե­րը դեռ շատ են հե­ռու ինչ-որ ռեալ բան պայ­մա­նա­վոր­վե­լուց: Լավ, ա­սենք բա­նակ­ցե­ցին, որ ի՞նչ: Մոսկ­վան քա­նիցս հստակ հայ­տա­րա­րել է, որ ան­կախ նրա­նից, թե Թ­րամփն ինչ է ա­սում եւ ա­նում, մեկ է՝ Կիե­ւին ուղղ­ված հայտ­նի պա­հանջ­նե­րից հետ չի կանգ­նի: Ըստ այդմ, թե­րեւս պա­տա­հա­կան չէ, որ Վա­շինգ­տո­նը ցու­ցադ­րա­բար սպառ­նա­լով Մոսկ­վա­յին, ոչ պաշ­տո­նա­պես Կիե­ւին է ուղ­ղում հիմ­նա­կան ճնշու­մը: Խոս­քը` օ­րերս տա­րած­ված լրագ­րո­ղա­կան են­թադ­րութ­յան մա­սին էր, որ ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, Թ­րամ­փը պար­զա­պես մեջ­տե­ղից կհա­նի Զե­լենս­կուն: Եվ այն, որ Կիեւն ան­մի­ջա­պես էլ Ս­տամ­բու­լում Մոսկ­վա­յի հետ նոր հան­դիպ­ման հա­մա­ձայ­նութ­յու­նը տվեց, խո­սում է այն մա­սին, որ Զե­լենս­կին միան­գա­մայն ճիշտ է ըն­կա­լել Վա­շինգ­տո­նից ե­կող այդ ազ­դակ­նե­րը:

­Բայց մյուս կող­մից, ա­մե­րիկ­յան այդ ճնշու­մը բա­վա­րար կլ­ինի՞, որ Զե­լենս­կին գո­նե մաս­նա­կի ըն­դա­ռաջ գնա Մոսկ­վա­յի «բեկ­ման ոչ են­թա­կա» պայ­ման­նե­րին. քիչ հա­վա­նա­կան է, չնա­յած ո՞վ ի­մա­նա: Ե­թե Կիե­ւում ի­րոք վստահ լի­նեն, որ բա­նակ­ցա­յին նոր տա­պա­լում­նե­րի դեպ­քում վա­շինգ­տոն­յան այդ սպառ­նա­լիք­նե­րը ի­րոք կա­րող են կյան­քի կոչ­վել, ա­պա այս դեպ­քում Զե­լենս­կուն պար­զա­պես այլ տար­բե­րակ չի մնում, քան ըն­դա­ռաջ գնա­լը:

Մ­յուս կող­մից, Զե­լենս­կու հա­մար պար­տադ­րող գոր­ծոն կա­րող է դառ­նալ այն ի­րավ­ի­ճա­կը, որն այս պա­հին ստեղծ­վել է ռազ­մա­ճա­կատ­նե­րում: Բանն այն է, որ ճա­կա­տի գործ­նա­կա­նում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում այս պա­հին ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի հա­մար կա­տաստ­րո­ֆա­յից «մեկ րո­պե պա­կաս» վի­ճակ է: Պոկ­րովս­կից մին­չեւ Կոնս­տան­տի­նով­կա հատ­վա­ծում խո­շոր շրջա­պա­տում­ներ են պարզ ուր­վագծ­վում, եւ դրանք կա­րող են վե­րած­վել ողջ կենտ­րո­նա­կան եւ հյու­սի­սա­յին Դոն­բա­սի գրավ­մա­նը ռուս­նե­րի կող­մից: Այս օ­րե­րին շատ լուրջ վտանգ է տե­սա­նե­լի դառ­նում հա­րա­վում՝ Զա­պո­րո­ժիեում, նույն­քան լուրջ վտանգ կա Խար­կո­վում, Սու­միում եւ այլն: Ընդ ո­րում, ա­մեն մի նոր պար­տութ­յուն սկսել է բա­ցի տա­րածք­նե­րից, ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար վե­րած­վել նյու­թա­կան եւ մարդ­կա­յին ու­ժի այն­պի­սի կո­րուստ­նե­րի, ո­րոնց վե­րա­կանգ­նե­լը գործ­նա­կա­նում անհ­նար է: Այն է՝ «մաղ­ման» տակ են ուկ­րաի­նա­կան վեր­ջին ա­ռանց­քա­յին զո­րա­միա­վո­րում­նե­րը, ո­րը Կիե­ւը մի կերպ կա­րող է լրաց­նել փո­ղոց­նե­րից բռնութ­յամբ հա­վա­քագր­վող­նե­րով: Այ­սինքն, ար­դեն այս տա­րե­վեր­ջին շատ հնա­րա­վոր է, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մար­տու­նա­կութ­յու­նը հաս­նի այն­պի­սի ցածր մա­կար­դա­կի, որ դրա­նից հե­տո այ­լեւս ռուս­նե­րին կանգ­նեց­նե­լու ո­րե­ւէ հնա­րա­վո­րութ­յուն չմնա:

Այս ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, պարզ հաս­կա­նում են նաեւ Վա­շինգ­տո­նում. ա­մեն դեպ­քում, ա­մե­րիկ­յան վեր­լու­ծա­կան ռազ­մա­կան ռե­սուրս­նե­րի մոտ ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճա­խա­կի են սկսել հայտն­վել ի­րա­վի­ճա­կի նման գնա­հա­տում­ներ: Այ­սինքն, որ միան­գա­մայն ռեալ է դար­ձել հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ ար­դեն ձմռան մոտ կամ գա­լիք տա­րեսկզ­բին նույ­նիսկ ծի­ծա­ղե­լի հնչի Մոսկ­վա­յին, բա­ցի Կիե­ւի ան­վե­րա­պահ կա­պի­տուլ­յա­ցիա­յից, այլ հրա­դա­դա­րա­յին կամ բա­նակ­ցա­յին տար­բե­րակ ա­ռա­ջար­կե­լը, ինչ­քան էլ որ հի­մա Թ­րամփն ան­նա­խա­դեպ քա­նա­կի զենք-զի­նամ­թերք տա­լուց է խո­սում:

­Մի խոս­քով, որ­քան էլ քիչ հա­վա­նա­կան, բայց բա­նակ­ցա­յին տե­ղա­շար­ժե­րի հա­վա­նա­կա­նութ­յուն այս պա­հին կա: Ա­վե­լին, շատ ազ­դակ­ներ են խո­սում, որ Թ­րամփն ի­րոք կա­րող է Զե­լենս­կուն մեջ­տե­ղից հա­նել, ե­թե այդ հա­վա­նա­կա­նութ­յու­նը հի­մա չօգ­տա­գործ­վի: Կարճ ա­սած, սպա­սենք այ­սօր Ս­տամ­բու­լում կա­յա­նա­լիք բա­նակ­ցութ­յու­ննե­րին:

Տես նաեւ https://iravunk.com/?p=318821&l=am 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում