ԱԼԻԵՎՆ ԱՆԳԱՄ ՀԱՆՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՉԻ ՑԱՆԿԱՆԱ ՈՉՆՉԱՆԱԼ

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Մոսկ­վա­յում էր Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդ ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի խորհր­դա­կան Լա­րի­ջա­նին։ Նա հա­մար­վում է Խա­մե­նեիի աջ ձեռ­քը՝ հան­դի­սա­նա­լով Ի­րա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից մե­կը:

ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱԿՏԻՎ ԱՅՑԵՐԸ ՄՈՍԿՎԱ

­Լա­րի­ջա­նիի մոս­կով­յան այ­ցից հա­զիվ մեկ օր անց Մոսկ­վա ժա­մա­նեց Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը եւ է­լի, բա­ցի ՌԴ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Բե­լոու­սո­վից, նաեւ Պու­տինն ըն­դու­նեց նրան: Ժա­մա­նել է Ռու­սաս­տան: Այ­սինքն, որ ի­րան­ցի նա­խա­րա­րի այ­ցը Խա­մե­նեի օգ­նա­կա­նի այ­ցի օր­գա­նա­կան շա­րու­նա­կութ­յունն էր, դժվար չէ տես­նել: Նաեւ, որ այս ա­մե­նը ռազ­մա­կան տրա­մա­բա­նութ­յան մեջ պետք է տես­նել. հա­զիվ թե Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը, ասենք, ա­ռեւտ­րատն­տե­սա­կան ծրագ­րե­րով գար Մոսկ­վա:

Եվ ա­հա, այս ա­մե­նի հետ մեկ­տեղ, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը տե­ղե­կաց­նում են ՌԴ-ից Ի­րան ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թիռ­նե­րի թռիչք­նե­րի մա­սին: Ոչ մեծ քա­նա­կութ­յամբ, բայց՝ «Մեծ զգու­շա­վո­րութ­յամբ՝ կապ­ված Ի­րան տե­ղա­փոխ­վող բեռ­նե­րի տե­սա­կի հետ: Բայց նաեւ, չեն փոր­ձում բուն թռիչք­նե­րը գաղտ­նի պա­հել»,- հայտ­նում է ի­րա­նա­կան աղբ­յու­րը:

Ն­ման է նրան, որ Ի­րանն ու Մոսկ­վան հա­կա­դիր ու­ժե­րին ցույց են տա­լիս, որ կան բա­վա­կա­նին ակ­տիվ ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­ներ, բայց թե կոնկ­րետ ի՞նչ զի­նա­տե­սակ­նե­րի մա­սին է խոս­քը, դա էլ թող­նում են այդ նույն ու­ժե­րի հա­մար որ­պես ինտ­րի­գա­յին թե­մա: Ա­վե­լին, նույն տրա­մա­բա­նութ­յան մեջ պետք է տես­նել Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած աղբ­յու­րի ակ­նար­կը, թե Ռու­սաս­տա­նը ներ­կա ի­րա­վի­ճա­կում ի­րեն՝ «Ոչ միայն ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան, ի­րա­վա­կան, այլ նաեւ՝ բա­րո­յա­կան ի­րա­վունք է վե­րա­պա­հում՝ Ի­րա­նին մա­տա­կա­րա­րել ցան­կա­ցած տե­սա­կի ռազ­մա­կան բեռ: Իսկ դրա տակ կա­րե­լի է հաս­կա­նալ լայն սպեկ­տոր՝ սկսած ՀՕՊ հա­մա­կար­գե­րից, վեր­ջաց­րած մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րով, բայց վեր­ջի­նի դեպ­քում, հաս­կա­նա­լի է, ռու­սա­կան խիստ վե­րահս­կո­ղութ­յամբ»: Իսկ այս պատ­կերն ամ­բող­ջա­կա­նաց­նում է Կաս­պից ծո­վում ռուս-ի­րա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րը:

Այս­պի­սով, դժվար է չհա­մա­ձայն­վել ռու­սաա­կան աղբ­յու­րի գնա­հատ­ման հետ, որ ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, բնա­կա­նա­բար՝ պայ­մա­նա­վոր­ված ընդ­հան­րա­կան մթնո­լոր­տով՝ «Շատ բան է կա­տար­վում կու­լիս­նե­րում»: Այն է, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը շատ ա­րագ ինչ-որ կոնկ­րետ բա­ներ են պայ­մա­նա­վոր­վում, եւ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը նույն­քան ա­րագ էլ ըն­թացք են ստա­նում: Թե դե­տա­լա­յին ա­ռու­մով ին­չի մա­սին է խոս­քը, դժվար է ա­սել: Սա­կայն ընդ­հան­րա­կան ի­մաս­տը հաս­կա­նա­լի է:

Այս­պես, վեր­ջին օ­րե­րին քիչ չեն խո­սակ­ցութ­յուն­նե­րը ոչ միայն ռուս-ադր­բե­ջա­նա­կան, այլ նաեւ՝ ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ըն­թա­ցող ա­րագ շի­կա­ցում­նե­րի մա­սին: Եվ այն, որ Ա­լիեւն այդ սրա­ցում­նե­րը սկսել է նույ­նիսկ ոչ այն­քան Թուր­քիա­յի, որ­քան Իս­րա­յե­լի ազ­դե­ցութ­յամբ, դա եւս կա­րե­լի է հաս­կա­նալ: Գու­մա­րած, Թ­րամ­փը ցույց տվեց, որ ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն­ներ են իր մոտ ա­ռա­ջա­ցել հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ, այդ թվում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու հար­ցով: Իսկ դա ար­դեն տե­ղա­վոր­վում է այն խո­սակ­ցութ­յու­ննե­րի հա­մա­տեքս­տում, որ Նե­թան­յա­հուն Ա­լիե­ւին խոս­տա­ցել է Թ­րամ­փի հո­վա­նա­վո­րութ­յու­նը ՝ ԱՄՆ-Իս­րա­յել-Ադր­բե­ջան տան­դե­մի ձե­ւա­վոր­ման մի­ջո­ցով: Որ­քա­նով է դա ի­րա­տե­սա­կան, այլ հարց է: Սա­կայն այն, որ Ա­լիե­ւը միա­ժա­մա­նակ նման սրա­ցում­նե­րի է գնում ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ՝ Թեհ­րա­նի ուղ­ղութ­յամբ, գա­լիս է ակ­նար­կե­լու, որ նա ի­րեն շատ ա­վե­լի պաշտ­պան­ված է զգում, քան դա կա­րող էր տալ Էր­դո­ղա­նի հո­վա­նա­վո­րութ­յու­նը: Կամ էլ, որ Ա­լիե­ւը, բա­ցի Էր­դո­ղա­նից, իր թի­կունքն է հա­մա­րում Նե­թան­յա­հու­ի խոս­տա­ցած տան­դե­մը:

­Թե ինչ նպա­տակ­ներ է հե­տապն­դում Իս­րա­յե­լը, պարզ էր դեռ 12-օր­յա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Այն է՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քը կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­ներ Ի­րա­նի ա­րե­ւել­յան հատ­վա­ծին ա­վիա­ցիոն հար­ված­ներ հասց­նե­լու հա­մար: Ու փաս­տը, որ 44-օր­յա պա­տե­րազ­մից ի վեր Ա­լիեւն ա­րա­գո­րեն Ար­ցա­խի գրա­ված տա­րածք­նե­րում մե­կը մյու­սի հե­տե­ւից մի­ջազ­գա­յին, իսկ ի­րա­կա­նում՝ ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յան­ներ հիմ­նեց, գա­լիս է հու­շե­լու, որ խոս­քը բա­վա­կա­նին հին ծրագ­րե­րի մա­սին է: Ա­սենք այն, որ Ա­լիեւն այդ օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի, Ար­ցա­խը շրջա­պա­տող կո­մու­նի­կա­ցիոն ցանց ստեղ­ծեց՝ չու­նե­նա­լով ֆի­նան­սա­կան ո­րե­ւէ խնդիր, իր հեր­թին էր էն գլխից հու­շում, որ կան ար­տա­քին ֆի­նան­սա­կան աղբ­յուր­ներ, եւ է­լի թե­լե­րը տա­նում էին դե­պի Իս­րա­յել:

­Կարճ ա­սած, Ադր­բե­ջա­նի տա­րածքն Ի­րա­նի դեմ պլաց­դարմ սար­քե­լու ուղ­ղութ­յամբ լրջա­գույն աշ­խա­տանք­ներ տար­վել եւ տար­վում են: Ու, ինչ­պես նաեւ է­լի 12-օր­յա պա­տե­րազ­մի փոր­ձը հու­շեց, նպա­տա­կը միայն օ­դա­յին հար­ված­նե­րը չեն, ո­րոնք Իս­րա­յե­լի հա­մար հաղ­թա­նա­կի ա­պա­հով­ման մի­ջոց այդ­պես էլ չդար­ձան, ինչ­պես այլ պե­տութ­յուն­նե­րի դեպ­քում է: Է­ֆեկ­տիվ չե­ղավ նաեւ Ի­րա­նը ներ­սից փլու­զե­լու սցե­նա­րը, եւ ա­պա­գա­յում եւս այն հա­զիվ թե ի­րա­տե­սա­կան լի­նի: Այ­սինքն, Ի­րա­նը ներ­սից պայ­թեց­նե­լու իս­րա­յել­յան նախ­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ո­րո­շա­կի արդ­յունք­ներ տվե­ցին: Բայց Ի­րանն էլ շատ ա­րագ ուշ­քի ե­կավ այդ նախ­նա­կան հար­ված­նե­րից եւ հի­մա հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ոչն­չաց­նում է ինչ­պես ներ­քին, այն­պես էլ դեռ ներ­մուծ­վող լրտե­սա­կան բջիջ­նե­րը՝ երկ­րի ներ­սում բարձ­րաց­նե­լով վե­րահս­կե­լիութ­յան մա­կար­դա­կը: Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Ի­րա­նի հար­ցը լու­ծե­լու միակ հնա­րա­վո­րութ­յու­նը կա­րող է տալ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիան:  

ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈ՞ՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում պա­տա­հա­կան չեն վեր­ջին օ­րե­րի խո­սակ­ցութ­յուն­ներն այն մա­սին, որ Ադր­բե­ջանն իր ու­ժե­րը սկսել է կենտ­րո­նաց­նել Ի­րա­նի սահ­մա­նա­յին գո­տի­նե­րում: Ա­վե­լին, որ ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յուն կա­րող են նետ­վել նաեւ Սի­րիա­յում գտնվող թյուր­քա­կան գրո­հա­յին ու­ժե­րը: Ա­մեն դեպ­քում, լու­րե­րը հաս­տա­տում են նաեւ ԻՀՊԿ-ին մոտ կանգ­նած աղբ­յուր­նե­րը. «Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւը սկսել է ռազ­մա­կան տեխ­նի­կա տե­ղա­փո­խել ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման։ Տա­րա­ծաշր­ջա­նա­յին աղբ­յուր­նե­րի հա­մա­ձայն, սիո­նիս­տա­կան ռե­ժի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, իբր, նրան վստա­հեց­րել են. «Հան­գիստ մնա­ցեք. Զան­գե­զուրն ու Թավ­րի­զը ձե­րը կլի­նեն»»։ Ի­հար­կե, սե­փա­կան մի­ջոց­նե­րով Ա­լիե­ւը նման ռիս­կա­յին քայ­լե­րի ոչ մի դեպ­քում չի գնա: Բայց ե­թե Ադր­բե­ջան տե­ղա­փոխ­վեն իս­լա­միս­տա­կան գրո­հա­յին­նե­րի մե­ծա­քա­նակ խմբեր, փոր­ձեն Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջա­նում ներ­քին խմո­րում­ներ ա­ռա­ջաց­նել, սրան գու­մա­րեն իս­րա­յել­յան ա­վիա­ցիան, որն այդ դեպ­քում կկա­րո­ղա­նա ա­նար­գել գոր­ծել ադր­բե­ջա­նա­կան օ­դա­նա­վա­կա­յան­նե­րից, մի­գու­ցե ռեալ սցե­նար ստաց­վի: Ա­ռա­վել եւս, ե­թե խա­ղի մեջ ներ­քա­շեն նաեւ Թ­րամ­փին, ին­չը եւս միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դար­ձել: Այս­քա­նից զատ, չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ Իս­րա­յե­լը տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի չի դի­մի՝ «Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը վերջ­նա­կա­նա­պես չե­զո­քաց­նե­լու» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­ման տակ:

Ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն ար­դեն ան­թա­քույց սպառ­նում են Ադր­բե­ջա­նին. «Այս ան­գամ ո­ղոր­մութ­յուն չի լի­նի։ Ի­րա­նը հստա­կեց­րել է. աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղերն ու վրեժխնդ­րութ­յան մա­սին պատ­րանք­նե­րը չեն աշ­խա­տի։ Մեր պա­տաս­խա­նը կլի­նի ան­զի­ջում։ Սա վեր­ջին նա­խազ­գու­շա­ցումն է նրանց, ով­քեր խա­ղում են կրա­կի հետ՝ մո­ռա­նա­լով, որ տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մութ­յու­նը չի հան­դուր­ժում դա­վա­ճա­նութ­յու­նը»: Բայց չնա­յած այս հռե­տո­րա­բա­նութ­յա­նը, բո­լորն են հաս­կա­նում, որ Ի­րա­նի հա­մար ռիս­կը շատ մեծ է, ե­թե բա­նը հաս­նի ԱՄՆ-Իս­րա­յել տան­դե­մի հետ ա­վե­լի մասշ­տա­բա­յին բախ­ման, քան ե­ղավ 12-օր­յա պա­տե­րազ­մի դեպ­քում: Ա­ռա­վել եւս, ե­թե այդ տան­դե­մը լու­ծի 12-օր­յա պա­տերազ­մի հիմ­նա­կան բաց մա­սը՝ ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հար­ցը:

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՐԻՑ ՓՈԽՎՈՒՄ Է

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Թեհ­րա­նի շփում­նե­րը Պե­կի­նի հետ դժվար է ա­սել ռազ­մա­կան ա­ռու­մով ինչ-որ արդ­յունք­ներ տվե­ցի՞ն: Խո­շոր հաշ­վով, Պե­կի­նը խոս­տո­վա­նեց, որ ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն իր հա­մար նույ­նիսկ օ­գուտ է. այն թու­լաց­նում է հիմ­նա­կան հա­կա­ռա­կոր­դին՝ ԱՄՆ-ին: Եվ այն, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ԱՄՆ-ի՝ պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վե­լը նույն տրա­մա­բա­նութ­յամբ Պե­կի­նը նո­րից կա­րող է գնա­հա­տել` որ­պես իր հա­մար օգ­տա­կար, կա­րե­լի է են­թադ­րել: Ի­հար­կե` պայ­մա­նով, որ Ի­րա­նը շուտ չպարտ­վի, այլ ա­ռա­վե­լա­գույնս նվա­զեց­նի ա­մե­րիկ­յան ռե­սուրս­նե­րը: Իսկ դրա հա­մար ո­րո­շա­կի օգ­նութ­յուն Ի­րա­նին, թե­րեւս, կցու­ցա­բե­րի: Բայց ոչ այն կար­գի, որ էս գլխից կանգ­նեց­նի ա­մեն մի պա­տե­րազմ:

Իսկ ա­հա Մոսկ­վա­յի հա­մար այս պա­հին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում պա­տե­րազ­մը կա­րող է լի­նել ա­մե­նաան­ցան­կա­լի սցե­նա­րը: Այն կա­րող է չե­զո­քաց­նել Ուկ­րաի­նա­յում այս պա­հին առ­կա բա­վա­կա­նին լուրջ սպա­սե­լիք­նե­րը: Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ի ցույց դնե­լը, որ Թեհ­րա­նի հետ ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յու­նն­երում ո­րա­կա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն կա, ար­դեն իսկ կա­րող է հնա­րա­վոր պա­տե­րազ­մը կանգ­նեց­նող գոր­ծոն դառ­նալ: Այ­սինքն, թե ի՞նչ ռազ­մա­կան ինք­նա­թիռ­ներ են Ի­րա­նում վայ­րէջք կա­տա­րում, դա ար­դեն կա­րե­ւոր մե­սիջ է դառ­նում ինչ­պես ԱՄՆ-ի, այն­պես էլ՝ Իս­րա­յե­լի հա­մար: Այ­սինքն, միայն այն միտ­քը, որ այդ բեռ­նե­րի մեջ կա­րող են նաեւ մի քա­նի «թե­թեւ» մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ լի­նել, ար­դեն իսկ կա­րող է Ի­րա­նին ոչն­չաց­նե­լու ողջ տրա­մա­բա­նութ­յու­նը փո­խել: Գու­մա­րած, Բա­քուն, երբ նրա հենց քթի տակ ռուս-ի­րա­նա­կան զո­րա­վար­ժանք­ներ են անց­կաց­նում, իր հեր­թին դժվար թե չհաս­կա­նա, որ մեծ խա­ղի դեպ­քում կա­րող է եւ փաս­տի ա­ռաջ կանգ­նել: Ի­հար­կե, Ա­լիե­ւի հա­մար կա­րող է հա­ճե­լի լի­նել, երբ Թ­րամ­փը նրա ե­լույթ­նե­րից մե­կը տե­ղադ­րում է սոց­ցան­ցա­յին իր է­ջում: Բայց ի՞նչ կա­րող է ա­նել նույն Թ­րամ­փը, ե­թե հան­կարծ Կաս­պից ծո­վում զո­րա­վար­ժութ­յուն­ներ ա­նող եւ մի­գու­ցե նաեւ այլ ռուս-ի­րա­նա­կան նա­վեր դե­սանտ ի­ջեց­նեն ու­ղիղ Բաք­վի ա­փա­մերձ հատ­վա­ծում. հաս­տատ հա­նուն Ա­լիե­ւի` ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման չի գնա:

Այ­սինքն, ե­թե միայ­նակ Ի­րա­նի պա­րա­գա­յում կա ռեալ վտանգ, ա­պա Ի­րան-ՌԴ հա­մա­տեղ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դեպ­քում, գո­նե Ադր­բե­ջա­նի հա­մար, ո­րը պլաց­դարմ են դարձ­րել, է­ֆեկ­տը ճիշտ հա­կա­ռակն է դառ­նում: Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ Ա­լի­եւը Հա­յաս­տա­նում գտնվող եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րին հրա­պա­րա­կավ Ի­րա­նի դեմ լրտե­սող շպիոն­ներ է ան­վա­նում, նաեւ, որ իր տա­րածք թույլ չի տա մտնել ո­րե­ւէ «օ­տա­րերկր­յա օ­պե­րա­տոր», դա ար­դեն հռե­տո­րա­բա­նութ­յան կտրուկ փո­փո­խութ­յան է նման­վում: Ի վեր­ջո, Իս­րա­յելն այն մեծ ու­ժը չէ, որ կա­րո­ղա­նա Ադր­բե­ջա­նին պաշտ­պա­նել, ԱՄՆ-ն շատ հե­ռու է, եւ հարց է, կցան­կա­նա՞ պետք ե­ղած պա­հին օգ­նութ­յան հաս­նել, Թուր­քիան էլ, թեեւ Բաք­վին «փոքր եղ­բայր» է հա­մա­րում, բայց, ինչ­պես պատ­մութ­յունն է հու­շում, ո­րո­շա­կի ի­րա­վի­ճակ­նե­րում ան­գամ հա­նուն Ադր­բե­ջա­նի չի գնա Մոսկ­վա­յի հետ բախ­ման: Ա­ռա­վել եւս, որ Մոսկ­վան, ինչ­պես100 տա­րի ա­ռաջ, «11-րդ կար­միր բա­նակ» բե­րե­լու կա­րիք չու­նի. մի քա­նի հրթի­ռը բա­վա­կան է: Մինչ­դեռ ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը հենց կող­քին են:

Տես նաեւ https://t.me/iravunk/55088 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում