Ինչ գին կվճառի ՀՀ-ն Ստոկհոլմի արբիտրաժային որոշումը չկատարելու համար. Մանրամասնում է տնտեսագետը

Հասարակական լայն շերտեր շարունակում են պնդել՝ ՀԷՑ–ում նոր կառավարիչ նշանակելու գործընթացը քաղաքական է, ծագել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունից հետո։ Պաշտպանական թիմը Կարապետյանի սեփականության իրավունքների ենթադրյալ խախտումների հիմքով դիմել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ (SCC)։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում  Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների միջև դեռ 1995 թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։

Այս հարթակում հայաստանյան կառույցի շուրջ արբիտրաժային քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։ Քննությամբ, ըստ Կարապետյանի պաշտպանական թիմի հայտարարության, հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի նկատմամբ՝ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության հանդեպ հետագա քայլերից։

Ի՞նչ է նշանակում այս որոշումը։ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրառմամբ բացատրել է իրենց տեսակետը․ մեջբերում․ «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը»։

Ստոկհոլմի առևտրային արբիտրաժի եզրակացության մեջ նշվել է նաև․ մեջբերում․

«Վճռի կատարման ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը կամ  դադարեն լինել դրա սեփականատերը»։

Նշված է, որ Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
Գործադիրից շտապեցին արձագանքելու՝ շեշտը դնելով ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցի վրա։ Մեջբերում․

«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի  հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը։ Հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:

Գործադիրից ընդգծել են, որ հարգանքով են վերաբերվում օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ նշում են, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

Ինչ հետեւանքներով է հղի վերը նշված որոշման անկատար թողնելը մանրամասն ներկայացնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, նախ նկատելով.

- Ստոկհոլմյան արբիտրաժի կամ ընդհանուր առմամբ որևէ միջազգային արբիտրաժային դատարանի վճիռ չկատարելու դեպքում կան մի քանի իրավական և գործնական հետևանքներ ու մեխանիզմներ վճիռը պարտադրելու համար։ Ստոկհոլմյան արբիտրաժը գործում է որպես անկախ արբիտրաժային հաստատություն, որի որոշումները համարվում են իրավական ուժ ունեցող, ինչպես ազգային դատարանների վճիռները։ Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռներն, ըստ միջազգային իրավունքի, ենթակա են պարտադիր կատարման՝ Նյու Յորքի կոնվենցիայի (1958) հիմքով, որին անդամակցում են ավելի քան 170 պետություններ, այդ թվում` Հայաստանը։

Եթե պատասխանողը չի կատարում վճիռը՝ Հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը), և պահանջել կատարողական վարույթ։

Ինչպես կարելի է ստիպել կատարում միջազգային արբիտրաժային վճիռը։

Նյու Յորքի կոնվենցիայի մեխանիզմով. Եթե պատասխանողի ակտիվները կան որևէ կոնվենցիային միացած պետությունում՝ Դիմում է ներկայացվում տվյալ երկրի դատարան՝ վճիռը ճանաչելու և կատարել տալու։ Դիմում նոր արբիտրաժային հայցով՝ վնասների փոխհատուցման համար: Եթե որոշումը չկատարվի՝ կարելի է նոր դատական/արբիտրաժային գործընթաց սկսել՝ պահանջելով լրացուցիչ վնասներ վճիռը չկատարելու հիմքով։

Օրինակ, Ռուսաստանի դեմ մի քանի գործերով, միջազգային ընկերություններ վճիռը ի կատար չեն հասցրել Ռուսաստանի տարածքում, սակայն հաջողությամբ կիրառել են Նյու Յորքի կոնվենցիան՝ Ռուսաստանից դուրս գտնվող ակտիվների նկատմամբ։

https://iravunk.com/sim/?p=318819&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ