Վրդովմունքի իմաստը չեմ հասկանում, կատարվողը օրինաչափ է. Հայկ Այվազյան

Ներքաղաքական
«Հայաստանի ընդդիմադիր դաշտը վրդովված է, որ Սյունիքով թուրանական-զանգեզուրյան միջանցք է բացվում։ Միայն թե վրդովմունքի իմաստը չեմ հասկանում, քանի որ կատարվողը օրինաչափ է։
 
Դա նույնն է, որ խորտակվող մարդու վրա փրկօղակ գցեն, իսկ նա դրանից պինդ բռնվելու փոխարեն սկսի դժգոհել դրա ձևից, գույնից, այն նետողից և հրաժարվի դրանից օգտվել։ Եվ երբ զգա, որ խեղդվում է, սկսի դժգոհել իր այդ վիճակից։
 
Նման փրկօղակը մեզ համար 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որը Ռուսատանը մեզ տվեց աշխարհաքաղաքական այս ծանր ժամանակաշրջանում չխորտակվելու համար։
 
Նոյեմբերի 9-ի փրկօղակից կառչած մնալու անհրաժեշտության շուրջ լայն հասարակական-քաղաքական օրակարգ Հայաստանում այդպես էլ չձևավորվեց, այն մերժվեց և վարկաբեկվեց բոլորի կողմից։ Ընդ որում վարկաբեկվեց նաև այդ փրկօղակը մեզ նետած Ռուսաստանը։ Այսքանից հետո հասկանալի չի, թե հույսներս ինչի վրա ենք դրել։
 
Սյունիքով անցնող ճանապարհների թուրանական-զանգեզուրյան միջանցք չդառնալու միակ ելքն այն է, որ դրանք վերահսկվեն Ռուսաստանի զինվորականների կողմից, ինչպես որ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մյուս բոլոր դեպքերում, ֆորմալ ինչ անվանում և իրավական կարգավիճակ էլ այդ ճանապարհներին տաս, դրանք միևնույն է գործելու են՝ որպես թուրանական-զանգեզուրյան միջանցք», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ: 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում