Եվ ու՞մ է պետք թուրքի նվաստացման ու սեփական ժողովրդի անվստահության գնով ունեցած իշխանությունը...

Հրապարակախոսություն
«Աշխարհի բոլոր պատրանքային ձգտումներից ամենասովորականն ու ամենատարածվածը մեր բարի անվան ու փառքի հանդեպ մտահոգությունն է: Հետամուտ լինելով այս ուրվական ստվերին, այս դատարկ ձայնին՝ անշոշափելի և անմարմին՝ մենք զոհաբերում ենք և՛ հարստությունը, և՛ խաղաղությունը, և՛ կյանքը, և՛ առողջությունը...»:
 
Միշել դե Մոնտե` 16-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա
 
Ինձ հետ տարիներ առաջ կատարված իրական դեպքն անմիջապես աչքիս առաջ եկավ, երբ օրեր առաջ համացանցում լսում էի Հայաստանի վարչապետին թիրախ դարձրած Ալիևի խրխնջոցանման ծիծաղով ուղեկցվող հեգնական ու ծաղրական ելույթը, որ մահ էր իմ ու համոզված եմ շատերի համար։
 
1991 թ. ապրիլ կամ մայիս ամիսը կլիներ, երբ գյուղի երկրապահ մի քանի երիտասարդներ ներս մտան իմ աշխատասենյակ (այն ժամանակ ես Նոյեմբերյանի շրջանի Դովեղի գյուղխորհրդի նախագահն էի) և հայտնեցին, որ սահմանամերձ ադրբեջանական Քյամառլուի գյուղացիներին պատկանող շուրջ 200-250 գլուխ ոչխար են քշել, բերել մեր գյուղի հացահատիկի դաշտերից: Ոչխարներին քշել էին գյուղի անասնաֆերմաներից մեկն ու կողպել դուռը՝ հասցրած վնասը ադրբեջանցի հովվից գանձելու նպատակով:
 
Անասնաշենքի բանալին հանձնեցին ինձ՝ պահանջելով ու խնդրելով, որ առանց հասցված վնասը հատուցելու հանկարծ ոչխարներին բաց չթողնեմ: Չանցած 10-15 րոպե՝ ներս մտավ արտաքուստ բարեկիրթ երևացող, հաճելի արտաքինով մի անծանոթ երիտասարդ, որը կլիներ 25-30 տարեկան, և մինչ ես տարակուսած կհարցնեի, թե ով է այդ երիտասարդը, նա անմիջապես քայլերն արագորեն ուղղելով դեպի ինձ, մոտենալով կռացավ, բարձրացրեց ոտքս ու ասաց. «Թույլ տուր՝ համբուրեմ ոտքիդ տակը, միայն թե ոչխարներս տուր, տանեմ»: Ասաց, որ ինքը գյուղացիների հետ լուրջ խնդիրներ կունենա, եթե առանց ոչխարների գնա գյուղ: Ես այդ պահին նողկանք զգալով՝ բռնեցի երիտասարդի ձեռքը, ով իմ հասակակիցը կլիներ, բարձրացրեցի և, բանալին տալով տղաներին, ասացի. «ոչխարները տվեք, թող տանի, ոչ մի վնասի հատուցում պետք չի, միայն թե թող շուտ հեռանա այստեղից»:
 
Ահա, այս ստորաքարշ, նվաստ, վախկոտ արարածի ազգը, որ ունի ազգության ու պետականության անհայտ, անհասկանալի ու ընդամենը 100-ամյա, այն էլ՝ արհեստական, շինծու ծագում, որ չունի ո՛չ սեփական գրեր, ո՛չ պատմություն, այսօր նրա նախագահը ծաղրում ու նվաստացնում է 5000-ամյա պատմություն, մեկուկես հազարամյակից ավելի գրեր ունեցող, առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած, համաշխարհային քաղաքակրթությանը մեծ ավանդ ներդրած, տաղանդավոր ու խիզախ մի ազգի ու նրա փաստացի վարչապետին: Եվ զուր են Ալիևի ամբարտավան ու պարծենկոտ կեցվածքը, ադրբեջանցին երբեք չէր կարող հաղթել հային առանց դավադրության, խորամանկելու, կաշառելու, առանց թուրքի ու ահաբեկիչների, առանց նաֆթադոլարների ու գերտերությունների լուռ համաձայնության: Այդ մասին նաև չեչեն գրոհայինների հրամանատար Շամիլ Բասաևն է արտահայտվել առաջին արցախյան պատերազմի ժամանակ, որ հայերին հաղթել չի լինի, որ ադրբեցանիները կռվել չգիտեն։
 
Իսկ ամենասարսափելին այն է, սիրելի հայրենակիցներ, որ մենք հանդուրժում ենք այս ամենը, որ Հայաստանի իշխանավորները ոչ մի կերպ պատասխան չտվեցին և դեռ պետք է մի սեղանի շուջ նստեն բանակցության Ալևի հետ։
Այս բարոյական անկումն ու կորսված ազգային արժանապատվությունը, որի հետ բերելն ուղղակի ծայրահեղ դժվար է լինելու, գուցեև՝ անհնարին, որովհետև մարդկային արժանապատվությունն ու հեղինակությունը լիովին վերականգնող միջոցներ դեռ հայտնի չեն ոչ մեկին: Փշրված բաժակը որքան էլ հաջող կպցնես, միևնույնն է, հետքերը երևալու են։ Եվ միթե՞ արժի հարգելի իշխանավորներ ձեր ու հայ ժողովրդի նվաստացման հաշվին իշխանություն ունենալ։ Եվ ո՞ւմ է պետք այդպիսի իշխանությունը, որի գինը արտաքին արհամարհանքն է, հեգնանքն է, երկրի ու ժողովրդի նվաստացումն է, սեփական ժողովրդի գերակշռող մասի սիրո ու հարգանքի բացակայությունն է, իսկ շատերի անվստահությունն ու ատելությունն է։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում