Ի՞նչ են հայտարարագրել «թավշյա հեղափոխության» հերթական շահառու Ռոմանոս Պետրոսյանն ու նրա կինը․ «168.am»

Ներքաղաքական

168.am-ը ներկայացրել է, թե 2024 թվականն ի՞նչ գույքով, եկամուտներով ու ծախսերով է փակել Ռոմանոս Պետրոսյանը, որն օրերս ստանձնեց «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարչի պաշտոնը․

 

«Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը տարին սկսել ու ավարտել է 3 անշարժ գույքով։

2023 թվականին նա գնել է նաև 2017 թվականի արտադրության «BMW» մակնիշի մեքենա, որի համար, ըստ պաշտոնական արձանագրման, վճարել է 6 միլիոն դրամ։ 2011 թվականից նա դարձյալ «այլ» եղանակով ձեռք է բերել «ԲԻԶՆԵՍ ՌԵՋԵՆՏ» ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնեմաս, որը ձեռք է բերել 2011 թվականին, և որի արժեքը թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել է 60.000 դրամ։

 

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2011 թվականից Աբովյան քաղաքում գրանցված այս ընկերության մյուս 40 տոկոսը 2018 թվականից պատկանում է Ռուբեն Նալբանդյանին։

Պաշտոնյայի դրամական միջոցները

ՀԷՑ նորանշանակ ժամանակավոր կառավարչի բանկային հաշիվների՝ եվրոյով մնացորդները տարվա ընթացքում նվազել են, սակայն աճել են դրամային հաշիվների մնացորդները. տարեսկզբի 10.000 եվրոն տարեվերջին կազմել է 7000 եվրո, իսկ 1 միլիոն 701,057 դրամը՝ 7 միլիոն 420,359.52 դրամ։ Տարեսկզբի համեմատ 200.000 դրամով նվազել են պաշտոնյայի կանխիկ միջոցները՝ տարեվերջին կազմելով 1 միլիոն 800.000 դրամ։

ով նվազել են պաշտոնյայի կանխիկ միջոցները՝ տարեվերջին կազմելով 1 միլիոն 800.000 դրամ։

 

 

Ad by NATIVE NETWORK

Նրա հաշվետու տարվա՝ 2024 թվականի շուրջ 22 միլիոն դրամ եկամուտը ( 21,995,938) գոյացել է ՊՎԾ-ից ստացած 19 միլիոն 399,799 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարումներից և ՊԵԿ-ից ստացած 2 միլիոն 596,139 դրամ եկամտային հարկի վերադարձից։

 

Նա նշել է նաև 24 միլիոն 018,532 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Պաշտոնյան տարվա ընթացքում վարկի մարմանն է ուղղել 2 միլիոն 596,138 դրամ։

 

Հայտարարագրից պարզվել էր, որ Ռոմանոս Պետրոսյանը, բացի ՔՊ վարչության անդամ լինելուց, նաև «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման Խորհրդի նախագահն է, իսկ այդ ՊՈԱԿ-ի կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրենն էլ, ոչ ավել, ոչ պակաս, նրա կինն է՝ Արմինե Պետրոսյանը։

 

Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի՝ 2025 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ տարին բարեբեր է եղել նրա համար։

 

Նա փետրվար ամսին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում գնել է հողամաս (հողամասի արժեք է նշել 1 միլիոն դրամը) ու տարին ամփոփել 2019 թվականին Արաբկիրում գնած ու համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանով և նոր հողամասով։ 2021 թվականին պաշտոնյայի կինը գնել է նաև «Մերսեդես» մակնիշի մեքենա։

 

Արմինե Պետրոսյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 120.000-160.000-ի շրջակայքում, իսկ կանխիկ միջոցները տարեվերջին աճել են 400.000 դրամով՝ կազմելով 1 միլիոն 450.000 դրամ։

 

Պաշտոնյայի տիկնոջ 3 միլիոն 142,411 դրամ եկամուտը գոյացել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ից ստացած 2 միլիոն 242.838 դրամ և «Սմարթ նորարար կրթության և մշակույթի զարգացման» հիմնադրամից ստացած 899,573 աշխատավարձերից։

 

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը՝ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի տարեկան հայտարարագրում նշել էր 3 անշարժ գույքի մասին՝ 2001 թվականին Կոտայքի Աբովյան համայնքում «այլ» եղանակով ձեռք բերված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի, 2014 թվականին նույն մարզի Ակունք համայնքում գնված և միանձնյա տնօրինվող հողամասի և 2019 թվականին Երևանի Արաբկիր համայնքում գնված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում