«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել․մինչև 2035թ-ը օրը կարող կրճատվել 1 վայրկյանով

Հասարակություն

Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել իր առանցքի շուրջ, և մինչև 2035 թվականը հնարավոր է ստիպված լինենք օրվանից հանել մեկ ամբողջական վայրկյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

 

Գիտնականները մտահոգված են․ մոլորակի պտույտի արագությունն աճում է․ հուլիսի 10-ը տարվա ամենակարճ օրն է դարձել՝ տևելով 1.36 միլիվայրկյանով պակաս ստանդարտ 24 ժամից (մեկ վայրկյանում կա 1000 միլիվայրկյան), գրում է CNN Science-ը՝ հղում անելով Երկրի պտույտի միջազգային ծառայությանը և ԱՄՆ ռազմածովային աստղադիտարանին։

 

Այս «պակասորդը» առօրյա կյանքում մարդիկ չեն զգա, բայց կարող է բացասաբար ազդել համակարգիչների, արբանյակների, նավիգացիոն համակարգերի և հեռահաղորդակցության աշխատանքի վրա։ 1955 թվականից ի վեր ճշգրիտ ժամանակը չափելու համար օգտագործվում են հատուկ ատոմային ժամացույցներ։

 

Հետաքրքիր է, որ մոլորակը նախկինում ավելի դանդաղ էր պտտվում, ուստի 1972 թվականից ի վեր գիտնականները 27 անգամ ավելացրել են 1 վայրկյան համակարգված համընդհանուր ժամանակին (UTC)։ Սակայն ժամանակի ընթացքում մոլորակը սկսել է ավելի արագ պտտվել, և 2016 թվականից ի վեր ոչ մի վայրկյան չի ավելացվել։

 

Եվ հիմա գիտնականները չեն բացառում, որ կարող է անհրաժեշտություն առաջանալ 1 վայրկյան պակասեցնել օրվա տևողությունից։ Մասնագետները զգուշացնում են, որ ամբողջ աշխարհում էլեկտրատեխնիկական սարքավորումների և համակարգիչների համար սա կարող է դառնալ «2000 խնդրի» նման մի բան, երբ բոլորը վախենում էին, որ համակարգիչները չեն կարողանա հաղթահարել տարեթվի՝ «99»-ից մինչև «00» «զրոյացումը»։

 

Ուշագրավ է, որ գլոբալ տաքացումը, որն, ընդհանուր առմամբ, բացասական ազդեցություն ունի մոլորակի վրա, հակազդում է Երկրի պտույտի արագացմանը. եթե սառույցների արագացված հալոցքը տեղի չունենար, հնարավոր է, 24 ժամից 1 վայրկյան հանելու անհրաժեշտություն առաջանար հենց հիմա։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան