Ռուսական ուժերը ներխուժել են Պոկրովսկի կենտրոնական գոտի. ուկրաինական ճակատը փլուզվում է (Քարտեզ)

Միջազգային

Ռուսական ուժերը, ինչպես երեկ հայտնել էինք, հարավային ուղղությունից, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը, մտել են Պոկրովսկ` հարավային սահմանագիծ` ամրանալով Մ-30 մայրուղու հատվածում (https://iravunk.com/?p=318657&l=am):

Եվ ահա, երեկվա ընթացքում այս ուղղությամբ ուկրաինական ուժերի վիճակը դարձավ կատաստրոֆիկ:

Ըստ տեղի միանգամայն հավաստի աղբյուրների, նախ` Մ-30 մայրուղու հատվածում «Օ» բանակախմբի մարտիկները նկատելիորեն լայնացրել են վերահսկողության գոտին: Չնայած այն բանի, որ ուկրաինական հրամանատարությունը նետել էր տեղի օպերատիվ ռեզերվները` ռուսական ճեղքումը չեզոքացնելու համար:

Ավելին, ռուսական դիվերսիոն և հետախուզական խմբերը ներթափանցել են գրեթե մինչև Պոկրովսկի կենտրոնը։ Մասնավորապես, հրապարակվել է տեսանյութ, որը նկարահանել են ուկրաինացի զինվորները, որոնք ուղևորվում էին ուղևորատար մեքենայով և դարանակալվել քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում։ Դատելով թշնամու զինվորների արձագանքից՝ նրանք շատ զարմացած էին տեղի ունեցածից։

Ի դեպ, ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ այս ճեղքումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ այդ հատվածը պաշտպանող բրիգադը կոցրել էիր բոլոր զինվորներին: Ոչնչացվել են, թե զանգվածաբար փախել, ուկրաինական աղբյուրը չի մանրամասնում, թեեւ դա այս դեպքում էականը չէ:

Ընդ որում, անգամ փաստը, որ ռուսները ժամերի ընթացքու հասան Պոկրովսկի կենտրոն, գլխավորը չէ: Շատ ավելի բարդ իրավիճակ է Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի հյուսիսում, որտեղ ուկրաինական պաշտպանություն կարելի է փլուզված համարել: Այն է` ռուսական ուժերն արդեն Ռոդինսկոեի մատույցներում են, սակայն քաղաք չմտնելով, գերադասում են այն եւս շրջանցել հյուսիսից` դուրս գալով Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի մատակարարումների հիմնական գծերի վրա (Քարտեզ 2): մի փոքր ավելի հյուսիս ռուսները գրավել են Սուվորովը, մարտեր են մղվում Նիկոլորովկայում: Այդպիսով, շատ լայն ճակատով Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան շրջանցվում է հյուսիսից` հարվածն աստիճանաբար ուղղելով դեպի Դոբրոպոլե, որն այս պահին անպաշտպան գոտի է: Այս թեւային մարտերն իրենց վրա են հրավիրել ուկրաինական հրամանատարության ողջ ուշադրությունն ու ուժերը, եւ դա հնարավորություն տվեց ռուսներին` մտնել Պոկրոնսկի կենտրոն:

Այսպիսով,  Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան, եթե ուկրաինական կողմն ինչ-որ արտակարգ բան չմտածի, աչքի առաջ կշրջապատվի: Ընդ որում, ռուսները կարող են ընթացքից հասնել Դոբրոպոլե-Բելոօզերսկոե հատված: Իսկ դա շրջապանտում է նշանակում նաեւ Կոնստանտինովկայի ողջ գոտու համար:

Տես նաեւ https://t.me/iravunk/55035 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում