Ուկրաինայում կործանվել է Ֆրանսիայի կողմից փոխանցված Mirage-2000 կործանիչը (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինայում կործանվել է Ֆրանսիայի կողմից փոխանցված Mirage-2000 կործանիչը։
Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Կործանիչը թռիչքային առաջադրանք էր կատարում, երբ ինքնաթիռում նավագնացության համակարգի խափանում է տեղի ունեցել։ Օդաչուն կատապուլտվել է։ Զոհեր չկան։
Նշանակվել է հանձնաժողով՝ վթարի ճշգրիտ պատճառները պարզելու համար։
Փարիզը փետրվարի 6-ին էր հայտարարել է դրանց Ուկրաինային փոխանցման մասին։

