Թրամփը հաստատել է Չինաստան հնարավոր այցը և չի բացառել Պուտինի հետ հանդիպումը
ՄիջազգայինԹրամփը հաստատել է Չինաստան հնարավոր այցը և չի բացառել Պուտինի հետ հանդիպումը, ինչի հնարավորության մասին ավելի վաղ տեղեկացրել էինք (https://iravunk.com/?p=318442&l=am)։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախագահ Սի Ցզինպինից հրավեր է ստացել՝ այցելել Չինաստան և, հավանաբար, այնտեղ կլինի մոտ ապագայում, չնայած ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն։ Բայց նաեւ հայտնի է, որ այցի առիթը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակն է։ Չինաստանը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին Տյանանմեն հրապարակում կայանալիք լայնածավալ շքերթին, և Պեկինի հրավերն արդեն ընդունվել է Վլադիմիր Պուտինի կողմից։
«Երեկ Կրեմլը հայտարարել է. եթե նա (Թրամփը) սեպտեմբերին մեկնի Պեկին, նրանք չեն բացառում նրա և նախագահ Պուտինի միջև հանդիպումը։ Հնարավո՞ր է նման հանդիպում, և ե՞րբ եք պլանավորում այցելել Չինաստան», - հարցրել են լրատվամիջոցները։
«Մենք շատ հնարավոր հանդիպումներ ենք նախատեսել։ Նախագահ Սին ինձ հրավիրել է Չինաստան, և, ամենայն հավանականությամբ, մենք իսկապես կգնանք այնտեղ մոտ ապագայում։ Դա շուտով չէ, բայց շատ հեռու էլ չէ։ Ինձ հրավիրել են բազմաթիվ առաջնորդներ, և մենք համապատասխան որոշումներ կկայացնենք մոտ ապագայում», - պատասխանել է Թրամփը։
Փորձագետները, բացի Պուտին-Թրամփ եւ Սի-Թրամփն հանդիպումներից, շատ հավանական են համարում եռակողմ գագաթաժողովը, որը կդառնա Յալթայի կամ Պոտսդամի կոնֆերանսների ժամանակակից տարբերակը:

