Ավելացել են լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումները, արձանագրվել է ֆիզիկական բռնության 2 դեպք. ԽԱՊԿ

Իրավական

2025թ․ երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը կրկին ի ցույց դրեց հայաստանյան լրատվական դաշտի ծայրահեղ բևեռվածությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

 

«ԶԼՄ-ների մեծամասնությունը ներգրավված էր քարոզչական արշավների մեջ։ Առանձին լրագրողներ ֆեյսբուքյան տիրույթում հանդես էին գալիս քաղաքական կոչերով ու հայտարարություններով։ Այս ամենն էլ ավելի էր խորացնում հասարակության պառակտվածությունը, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչները քաղաքական կողմնորոշումներով պայմանավորված թիրախավորվում էին հակադիր ուժերի՝ իշխանության կամ ընդդիմության, ինչպես նաև՝ դրանց համակիրների կողմից։

 

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 36 (11-ով ավելի նախորդ եռամսյակից), գրանցվել է նաև ֆիզիկական բռնության 2 դեպք, երկուսն էլ իրականացվել են իրավապահների կողմից։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 10-ով հասնելով՝ 39-ի»,–ասաց նա։

 

Դիտարկվող շրջանում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացված դատական նոր հայցերի թիվը 16 է, ինչը նախորդ եռամսյակի համեմատ 3-ով ավելի է։ Այդ բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են, իսկ հայցվորները 6 գործով բիզնես միջավայրի ներկայացուցիչներ են, 3-ով՝ ներկա և նախկին պաշտոնյաներ, 2-ով՝ քաղաքական գործիչներ, 2-ով՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, 2-ով՝ քաղաքացիներ/ֆիզիկական անձինք, 1-ով՝ փաստաբան։

 

Ի դեպ, ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների՝ տարբեր տարիների ներկայացված դատական հայցերով եռամսյակի ընթացքում կայացվել է 24 դատական ակտ։ Այդ թվում՝ վերջնականապես մերժվել է 3 հայց, բավարարվել՝ 3-ը (որից մեկով լրատվամիջոցը երրորդ կողմ է), 1 գործ կարճվել է՝ պահանջն առարկայազուրկ դառնալու հիմքով։ Եվս 17 դատական ակտեր դեռևս ուժի մեջ չեն մտել կամ բողոքարկվել են վերադաս ատյաններում։ Այդ ակտերից 8-ը հօգուտ ԶԼՄ-ի են, իսկ 9-ով ճանաչվել է, որ լրատվամիջոցը խախտել է հայցվորի իրավունքը (սրանցից մեկ գործով ԶԼՄ-ն երրորդ կողմ է)։

 

Արձանագրվել են նաև լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքի, վիրավորանքի, սպառնալիքի, անհանդուրժողականության ու խտրականության դեպքեր, որոնց գերակշիռ մասը՝ 17-ը, իրականացվել է պետական մարմինների ներկայացուցիչների կամ պաշտոնյաների և 1-ական դեպք՝ գործարարի, ակտիվիստի ու անհայտ անձի կողմից։            

 

Երկրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԽԱՊԿ դասակարգման, տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից տեղեկությունների տրամադրումն անհիմն մերժվել է 11 դեպքում, 9 գրավոր հարցում մնացել է անպատասխան, որոնցից 2-ի առնչությամբ հայցեր են ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ հարցմանը պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով։ Թերի (ոչ ամբողջական, առանց պատշաճ հղումների) պատասխանների թիվը 14 է, ուշացածը՝ 1, անհիմն ձգձգում՝ 2 դեպքում, 2-ում՝ հարցի էությանը չհամապատասխանող արձագանք։

 

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, երկու բարձրաստիճան հոգևորականների՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումները Քննչական կոմիտեի ներկայացրած մեղադրանքների հիման վրա՝ ուղեկցվել են քաղաքական հակադիր ուժերի՝ միմյանց հասցեագրված ծայրահեղ սուր, հաճախ նաև անթույլատրելի հռետորաբանությամբ։ Ատելության խոսքը, վիրավորանքները, ապատեղեկություններն ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները ոչ միայն հայելային կերպով արտացոլվել են այդ ուժերի հետ փոխկապակցված կամ դրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներում, այլ նաև վերջիններս էին իրենց կողմից ավելացնում լուտանքների չափաբաժինը։

 

Այս գործելաոճը բնորոշ է թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր տարբեր ճամբարների շահերը սպասարկող հարթակներին։ Ընդ որում, տարածվող ոչ կոռեկտ խոսույթից հետ չեն մնացել նաև երկրի ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, սոցցանցային գրառումներով պատասխանելով իրենց ուղղված վիրավորական արտահայտություններին հենց նույն ոճով։

 

Լրատվական դաշտում և հատկապես սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում իրավիճակն առողջացնելու տեսանկյունից դիտարկվող ժամանակահատվածում ուշագրավ էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իշխանությունների նախաձեռնությունը։ Այն վերաբերում է վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվությանը, որն առաջարկվում է կիրառել ոչ միայն այդպիսի արտահայտությունները ԶԼՄ-ների հրապարակումներում տեղ գտնելու դեպքերում, այլ նաև՝ երբ անթույլատրելի խոսքն օգտագործվում է սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ տվյալ պատասխանատվությունը պետք է տարածվի և՛ լրատվամիջոցների, և՛ սոցցանցերի օգտատերերի վրա։ Ընդ որում՝ գործող օրենսդրական կարգավորումներում առկա հերքում կամ պատասխան հրապարակելու իրավունքից բացի, առաջարկվում է սահմանել նոր՝ վիրավորանք և/կամ զրպարտություն պարունակող նյութի (առցանց գրառման) մասնակի կամ ամբողջական հեռացման պահանջը դատարան ներկայացնելու հնարավորություն։

 

Թեև 2025թ. մայիսի 2-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած՝ Մամուլի ազատության սանդղակում Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, 9 կետով բարելավել է իր դիրքը և 180 երկրների շարքում զբաղեցրել 34-րդ տեղը, այդուհանդերձ, այս զեկույցում էլ արձանագրված է՝ մեդիան շարունակում է մնալ բևեռացված, և երկիրը «առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում