Հովիկ Աղազարյանը Սիթիում զվարճացնում էր ժողովրդին
ՀասարակությունԱյսօր առավոտյան զվարճալի տեսարանի հանդիպեցինք Կոմիտասի Երեւան Սիթիում, երբ ժողովրդի «ընտրյալ» սկզբից նիկոլական, իսկ հիմա, չգիտես ինչ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրամարկղի մոտ զխտկվում էր կարկանդակ: Մինչ հասավ իր վճարելու հերթը Հովիկը կարկանդակի հարցը լուծել էր եւ անձեռոցիկի փոխարեն բերանը սրբեց կարկանդակի ցելաֆոնե տոպրակով, այնուհետեւ այն մեկնեց դրամարկղի աշխատողին վրայից կոդը կարդալու եւ ապա նետելու համար: Այդ ամենը ֆիքսեցին Երեւան Սիթիի տեսախցիկները, ինչպես նաեւ հերթի մեջ կանգնած քաղաքացիները, որոնք մեծ զվարճանք ապրեցին տեսարանից:
Այնուհետեւ Հովիկը գնեց օղի եւ միս, իսկ կարկանդակը հավանաբար նրա դուրը չեկավ եւ մի քանի կարկանդակ նա վերադարձրեց:
Ահա այսպիսի փառահեղ բարձր ինտեկելտուալ քաղաքական գործիչներ են «բնակվում» Աժ-ում:
Սեփ. լրատվություն

