«Եհովայի վկաները» բացարձակապես չեզոք են քաղաքական և միջկրոնական հարցերում․ հայտարարություն
Թեմա«Եհովայի վկաներ» կազմակերպությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ իրենք դեմ չեն Եկեղեցու դեմ արշավին։
Կազմակերպությունից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Եհովայի վկաները բացարձակապես չեզոք են քաղաքական և միջկրոնական հարցերում։ Ինչ վերաբերում է Երևանում անցկացվող համաժողովներին, ցանկանում ենք տեղեկացնել, որ այդ միջոցառումները տեղի են ունենում ամեն տարի և պլանավորվում են բավական վաղօրոք, ուստի ոչ մի կապ չունեն ներկայումս տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ»,– ասված է հաղորդագրության մեջ։
https://iravunk.com/sim/?p=318703&l=am/

