«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Կաննի» միջազգային կինոփառատոնի ժամանակ ստացած առաջարկությունն ընդունեցի. Դիանա Դայան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը Հայաստանի Կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի անդամ, դերասանուհի, ստեղծագործական պրոդյուսեր (Parie Media) ԴԻԱՆԱ ԴԱՅԱՆՆ է: Նա «Կաննի» միջազգային կինոփառատոնի ժամանակ ամերիկյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:

«ԿԻՆ ԿԵՐՊԱՐԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ»

— Դիանա, նախ գանք ակունքներից՝ ինչո՞ւ որոշեցիք ընտրել դերասանի մասնագիտությունը:

— Ես միշտ սիրել եմ պատմել պատմություններ թե՛ նկարներով, թե՛ շարժումով, թե՛ խոսքերով։ Դերասանի մասնագիտությունն ինձ հնարավորություն է տալիս մարմնավորել տարբեր կյանքեր, հասկանալ մարդկային էության խորքերը եւ դա փոխանցել հանդիսատեսին։ Դա ինձ համար ոչ միայն արվեստ է, այլ` հոգեւոր ճանապարհ։

— Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաբարդ դերը:

— Թերեւս ամենաբարդ դերն այն է, երբ դու քեզ պետք է ամբողջությամբ կորցնես եւ վերածվես մեկ այլ էակի՝ զգացմունքային, մտավոր եւ նույնիսկ ֆիզիկական իմաստով։ Ես երբեմն բախվում եմ այս փորձությանը նաեւ իմ հեղինակած նախագծերում, երբ միաժամանակ հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր, ռեժիսոր, մոդել կամ դերասանուհի։ Այդ պատասխանատվության բեռը եւ ստեղծագործական լարվածությունն ամենադժվար դերերից են։

— Ո՞ր դերից կհրաժարվեիք՝ առանց րոպե անգամ մտածելու:

— Եթե մի դերում կներկայացվեր կնոջ կերպար՝ որպես թույլ, առանց ձայնի կամ առանց արժեքի, միայն որպես դեկորատիվ ֆոն, ես հաստատ կասեի՝ «ոչ»։ Ես հավատում եմ, որ կին կերպարը արվեստում պետք է լիարժեք եւ ուժեղ լինի՝ անկախ իր հանգամանքներից։

«ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ՈՉ ԹԵ ԳՈՅԱՏԵՎԵԼ»

— Պատմական ո՞ր կերպարում եք Ձեզ երբեւէ պատկերացնում:

— Աննա Կարենինա: Նա ինձ համար ոչ միայն գրական կերպար է, այլ մի կին, ով այնքան խորը եւ ուժգին էր զգում, որ չկարողացավ ապրել կեղծիքի մեջ։ Նա գնաց մինչեւ վերջ՝ չընդունելով կիսատ սեր, կիսատ կյանք։ Այդ կերպարի մեջ ինձ հարազատ է էմոցիոնալ խորությունը, կնոջ ինքնաոչնչացման եւ ինքնահաստատման մղումը միաժամանակ։ Ես նույնպես ընտրում եմ ապրել ամբողջությամբ, ոչ թե գոյատեւել։
Մյուս կողմից՝ Գրեյս Քելին, ով իր ողջ կյանքի ընթացքում մարմնավորում էր կանացի վեհություն, ներքին կարգապահություն եւ դասական գեղեցկություն։ Բայց այդ փայլի ներքո թաքնված էր ուժեղ բնավորություն եւ ճակատագրի հետ համառ պայքար։ Նրա կերպարում ես տեսնում եմ ինձ՝ որպես արվեստում եւ կյանքում հավասարակշռություն փնտրող կին՝ ուժեղ, բայց երբեմն փխրուն։ Եվ այս երկու կինն էլ տարբեր ճանապարհներով, բայց կրել են նույն դրաման՝ կնոջ ինքնության, սիրո, ազատության եւ հասարակության պահանջների միջեւ առաջացած պայքարի։ Այդ ներքին կոնֆլիկտն է, որ ինձ միշտ գրավել է, եւ որի արտահայտումը փորձում եմ տալ թե՛ դերերում, թե՛ իմ հեղինակած արվեստում։

— Ինչպե՞ս ստացվեց, որ «Կաննի» միջազգային կինոփառատոնի ժամանակ ստացաք ֆիլմում նկարահանվելու առաջարկ:

— Ես «Կանն» մեկնել էի՝ որպես ստեղծագործող եւ արվեստի կառավարիչ՝ նպատակ ունենալով մասնակցել ինդուստրիալ հատվածին։ Այնտեղ կարողացա հանդիպել պրոդյուսերների եւ գործակալների, ովքեր հետաքրքրվեցին իմ նախագծերով ու մասնագիտական փորձով։ Դա ապացույց էր, որ երբ դու պատրաստ ես եւ վստահ քայլում ես առաջ, կյանքը տալիս է հնարավորություններ։

«ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԷՐ…»

—Ինչպիսի՞ն եղավ Ձեր պատասխանը:

— Ինքս ինձ համար արդեն որոշել էի, որ ժամանակն է զարգանալու նոր հարթակներում։ Իհարկե, իմ պատասխանը դրական էր։ Բայց ես նաեւ առաջ դրեցի պայմաններ՝ իմ ստեղծագործական ազատությունը պահպանելու, իմ արժեքներին հավատարիմ մնալու տեսանկյունից։

— Հանդիսատեսը ի՞նչ սպասի՝ նոր նախագծեր, ծրագրեր:

 — Շատ հետաքրքիր փուլ է հիմա իմ կյանքում։ Արդեն կայացած են մի քանի միջազգային համագործակցություններ թե՛ արվեստի, թե՛ ֆիլմի ոլորտում։ Բացի այդ, ներկայումս աշխատում եմ «Yerevan Book» նախագծի վրա, որի նպատակն է քաղաքը ներկայացնել արվեստի միջոցով։ Երկու ֆիլմ՝ որպես կրեատիվ պրոդյուսեր, ապագայում կներկայացնեմ նաեւ նոր դերեր, հեռուստատեսային եւ վիդեոնախագծեր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան