Կալինինգրադի մարզում ֆիքսել են ամերիկյան հետախուզական ինքնաթիռ․ Flightradar
ՄիջազգայինԿալինինգրադի մարզում ֆիքսել են ամերիկյան հետախուզական ինքնաթիռ։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։
Խոսքը ԱՄՆ ռազմածովային ուժերի հեռահար ռադիոտեղորոշիչ հետախուզության ինքնաթիռի մասին է, որը մեկնարկել է թռիչքը Մեծ Բրիտանիայում ՆԱՏՕ-ի Միլդենհոլ ավիաբազայից և թռել Կալինինգրադի սահմանների մոտ:

