Երբ անգամ քարերն են սկսում խոսել, մնում է գտնել քար սրտերի բանալին

Մշակութային

Ժամանակակից գրականությունը զարթոնքի հույսեր է ներշնչում, երբ պարզում ենք, որ կան հեղինակներ, ովքեր դիմում են ոչ թե արհեստական բանականությանն, այլ մեր հին պատմությանը՝ ծանոթ պատկերներին նոր հնչողություն տալու համար։ Նրանք անցյալի քարերի, խորհրդանշանների ու լռության մեջ փնտրում եւ ստեղծում են նոր պատմություններ՝ այն փոխանցելով երեխաներին։ Այդպիսի հեղինակներից է մանկագիր ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ում անունը կրկին արձանագրվեց «Հանուն հայի հարատեւման» գրական մրցանակաբաշխության հաղթողների թվում։

Նոր լույս տեսած համանուն ժողովածուում ներկայացված է նրա նախորդ՝ «Մեղվիկը, որ սիրում էր գիրք կարդալ» հեքիաթը, մինչդեռ այս տարի մրցանակին արժանացել է արդեն մի նոր աշխատանք՝ «Ձկնավիշապ» վերնագրով։ Հեքիաթ, որը փորձ է՝ քարե լռության մեջ գտնել կենդանի պատմություն, ձայն տալ մեր նախնյաց խորհրդավոր կոթողներին՝ վիշապաքարերին, եւ դրանք ներկայացնել նոր՝ մոգական, մանկապատումի լեզվով։

Ինչպե՞ս են հնագույն քարերը վերածվում ապրող կերպարների։ Կարելի՞ է արդյոք հեքիաթով «շունչ տալ» քարսիրտ իրականությանը։ Եվ ի՞նչ է մտածում փորձառու հեղինակն այսօրվա երիտասարդ գրողների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է մանկագիր Սաթենիկ Ղազարյանի հետ։

Ձեր այս տարվա մրցանակակիր հեքիաթը վերնագրված է «Ձկնավիշապ»։ Ի՞նչն է հեքիաթի հիմքում, եւ ինչպե՞ս ծնվեց դրա գաղափարը։

Ասեմ, որ այս տարի հատուկ ընտրել էի հեքիաթ դիցաբանության հետ կապված՝ մեր Գեղամա լեռներում, Սեւանի ավազանում եւ Արագած սարի փեշերին ստեղծված դեռ մ.թ.ա. հեթանոսական, գուցեեւ պաշտամունքային քարերի՝ վիշապաքարերի մասին, որոնց ես շատ երկար մտածելով՝ կարողացա նրանցից հանել հեքիաթը: Իրենք, լինելով քար, թվում է անշունչ են, բայց ես փորձեցի այդ քարերին շունչ տալ եւ կարողանալ հեքիաթ ստեղծել եւ որով մինչեւ 14-15-տարեկան երեխաներին մի անգամ եւս ծանոթացնել վիշապաքարերի հետ՝ «Ձկնավիշապ» անվամբ, որը կենդանի է, իրենց հետ խոսում է, ապրել է ինչ-որ ժամանակաշրջան եւ եղել է մեր ազգի, այսպես ասած, թեւավորող կոթողներից մեկը: Գիտե՞ք, ինքը կոթող է հիմա մեզ համար, բայց գուցե եղել է կենդանի, որ նրան կոթող են դարձրել։ Այս հեքիաթային մոգությունը ես գրեցի երեխաների համար:

Իսկ, ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է քար սրտերին շունչ տալ՝ ժամանակակից մտավորականի խոսքով, գրիչով։

Եթե հեռու չի կարդալուց, անպայման կկարողանա հուզվել։ Ես ասեմ, որ այսքան կարդում եմ, բայց գործ կա, որ կարդում եմ եւ արցունք է գալիս։ Այսինքն` եթե կարողանում է հեղինակը հուզել, ուրեմն՝ կհուզի։ Իսկ «քարսիրտ» հասկացողությունն, ինձ թվում է, հարաբերական է, որովհետեւ մարդը, ինչ էլ լինի, կենսաբանական նյութ է, որը նաեւ հոգի ունի: Ինչ-որ մասը քիչ, ինչ-որ մասը շատ, բայց բոլորն էլ զգացմունքային են։ Ասեմ, որ մայրս բարձրագույն կրթություն չի ունեցել, քաղաքականության մեջ չի եղել, բայց հուզվող, ուժեղ, ամուր կին էր: Այսինքն՝ պիտի կարողանաս գտնել այն ճիշտ բանալին, որը կբացի իր սիրտը, դա է նաեւ հեքիաթի գաղտնի դռան բանալին, որը բացել է հարկավոր:

Դուք ակտիվ շփվում եք երիտասարդ գրողների հետ։ Ի՞նչ կասեք նրանց գրիչի մասին՝ ուժեղ եւ թույլ կողմերը որո՞նք են։

Հենց այս օրերին ես մասնակցում եմ ֆանտաստ գրողների «Դիցային» մրցույթին, բոլորը երիտասարդ են եւ նույնիսկ առաջին պահին ինձ համար շատ դժվար էր տարիքային տարբերությամբ նրանց հետ մրցելը, որովհետեւ իրենք 20-30-տարեկան են, իսկ ես բավականին տարիքով եմ իրենցից, նույնիսկ տատիկ եմ: Բայց ինձ դուր է գալիս իրենց մտածողությունը, իրենց փնտրտուքը։ Ինչ-որ բան կաղում է՝ գրական խոսքի, լեզվի մեջ, բայց կարծում եմ` աշխատանքի ու խմբագրական որոշ առումով լավ մաքրելու դեպքում՝ իրենք կուղղվեն։ Իհարկե, «Գրեթերթի» երիտասարդները, որոնք անընդհատ կապ ունեն, տպագրվում են, նրանք շատ լավ ստեղծագործում են, իրենց էլ եմ հետեւում։ Մեր «Դիցային»-ը տպվեց, որի մեջ մեկտեղված են մոտ 15-20 հեղինակ, որոնց մեծ մասը,  երիտասարդներ են եւ նոր ուղղություն են վերցրել՝ իրենց այլ մասնագիտության հետ գնում են դեպի գրականություն։ Կարծում եմ՝ լավ է, ի՞նչ է եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում