Հարատեւելո՛ւ ենք՝ ի հեճուկս նրանց, ովքեր դա չեն ուզում. Սուսաննա Հովհաննիսյան (Սայադյան)

Մշակութային

Օրերս լույս է տեսել «Հանուն հայի հարատեւման» խորագրով գիրքը, որտեղ մեկտեղված են համանուն մրցանակաբաշխության նախորդ տարվա մրցանակակիրների ստեղծագործությունները։ Գրքում ներկայացված են նաեւ բանաստեղծուհի ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ՍԱՅԱԴՅԱՆԻ) աշխատանքները՝ յուրօրինակ հնչերանգով ու ազգային հոգեկերտվածքով տոգորված գեղարվեստական տողեր, որոնք արժանացել են ժյուրիի բարձր գնահատականին։

Սուսաննա Հովհաննիսյանը (Սայադյանը) ծնվել է 1947 թվականին Սպիտակում։ Դեռ վաղ տարիքից գրիչը դարձել է նրա մտքի ու սրտի արտահայտման միջոց։ Նրա ստեղծագործական ուղին ընդգրկում է բանաստեղծական 9-ը ժողովածու, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է հոգու նուրբ թրթիռները, հայրենասիրությունն ու կնոջ ստեղծարար աշխարհը։ Բացի գրական գործունեությունից, նա նաեւ ուսուցչական հարուստ փորձ ունի, ակտիվորեն ներգրավված է եղել սփյուռքյան համայնքային կյանքում իրականացրած մշակութային ու հայրենասիրական նախաձեռնություններում, իսկ վերջին 10-ը տարիներին այլեւս Հայրենիքում է: Այսօրվա նրա մտահոգությունների եւ տեսլականի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը մտավորականի հետ:

Տիկին Սուսաննա, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է այսօր պետք հանուն հայի հարատեւման:

— Անխոս, պիտի հարատեւենք, որովհետեւ ինչ արհավիրքներ էլ մեր գլխով եկել ու անցել են, մենք մնացել ենք: Ինչ էլ լինի, մնալու ենք՝ ի հեճուկս նրանց, ովքեր դա չեն ուզում: Եվ ամեն մի գրող իր պարտքն է համարում լինելության խորհուրդ ստեղծել գոնե իր խոսքերով, գոնե իր հեղինակությամբ: Ամեն մեկս մեր ձեւով պայքարում ենք, իհարկե, մերը գրչի պայքար է, բայց գրչի պայքար կա, որ զենքից էլ է ուժեղ:

— Այս օրերին կա քննադատություն, որ մտավորականները լուռ են, շատ հարցերում նրանց խոսքը հնչեղ չէ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Լուռ չեն մտավորականները, նրանց ուշադրություն դարձնող չկա: Ես այսօր մտածում եմ, որ ամեն մեկս պիտի լինենք հայրենիքը պահող, որովհետեւ եթե յուրաքանչյուրս չմտածենք այդ մասին, հայրենիքը մնալու է նրանց, ովքեր ինչպես կարողանում են, այնպես էլ վարվում են: Ուրեմն՝ մեր լինելությունը կախված է մեր հայրենիքի փառքից, զորությունից եւ, տա Աստված, որ միշտ պարծենանք, որ ունենք զորավոր հայրենիք: Հայրենի հողի վրա միշտ պիտի զորավոր լինենք: Ես ակամա օտարության մեջ եմ ապրել,  մի ամբողջ շարք ունեմ պանդխտության մասին: Ցավով եմ ասում ու սարսափում եմ այդ պահից, որ թողել ու հեռացել եմ Հայրենիքից, ու վերջապես այնպես ստացվեց, որ ես արդեն 10 տարի իմ հողի վրա եմ ու պանդխտության թեման դրել եմ մի կողմ: Այսօր պիտի լինելության, ապրելու երգեր գրենք եւ փառաբանենք մեր հայրենիքը:

Այսօր, երբ եկեղեցու դեմ, կարծես, արշավ է իրականացվում, ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ես համարում եմ, որ ոչ թե եկեղեցու դեմ արշավ պետք է իրականացվի, այլ՝ եկեղեցին աղավաղողների դեմ։ Չմոռանանք, որ եկեղեցին է պահել մեզ։ Հենց «կրոն» բառն ինքն է ասում, որ մենք կրում ենք դա մեր վրա: Եկեղեցին պիտի պահեն մեզնից վեհ մարդիկ, իսկ երբ «մարդ» բառի փոքրատառից էլ են իջնում, արդեն եկեղեցին կորցնում է իր հմայքը՝  որպես Աստծու տուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում