«Հրապարակ». Փաշինյանը ցանկացած հեղափոխություն հենց օրորոցում խեղդելու կուռ ծրագրեր է մշակում. թիրախում նաեւ արցախցիներն են
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հոխորտաց` Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, եւ կոչ արեց. եթե համաձայն չեն, թող հեղափոխություն անեն։
Մինչդեռ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ Փաշինյանը ցանկացած հեղափոխություն հենց օրորոցում խեղդելու կուռ ծրագրեր է մշակում եւ երբեք թույլ չի տալու, որ փողոցով իշխանափոխություն լինի։
Ավելի ուշ Իսկանդարյանին տեղեկացրել էին, որ վարորդները Պետեկամուտների կոմիտեում են, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում, թե ինչ պատճառներով են տեղափոխել։
Եվ նման հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր կուսակցությունների եւ խմբերի ներկայացուցիչները:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տես նաեւ https://t.me/iravunk/54839

