Այն տպավորությունն է, որ ՔԿ-ի հաղորդագրությունը գրվել է Նիկոլ հայադավի պատվերով

Հրապարակախոսություն

Որպեսզի հետագայում նույն վարույթի շրջանակում աստիճանաբար քրեական հետապնդում հարուցեն 1000-ից ավելի ցանկացած անձի նկատմամբ

Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25-ի հաղորդագրության` «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավար Վ. Գ- ի (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի) գլխավորությամբ հանցավոր խմբի անդամները նպատակ են հետապնդել «կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»:

Լո՞ւրջ… Հայաստանի իշխանությունն ստանձնած անձինք ոչ թե Սահմանադրությամբ սահմանված կարգով են իշխանությունը ստանձնել, այլ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հայաստանի իշխանությունը ստանձնելու նմանակմամբ կամ դրա երեւութականությունը ստեղծելով:

Որքան ուշադիր ընթերցեք Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25-ի հաղորդագրությունը, այնքան կարող է ամրապնդվել այն տպավորությունը, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարներին ու մասնակիցներին վերագրվածը, թե նրանք պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, իրականության հետ կապ չունի եւ, հետեւաբար, հարուցված հանրային քրեական վարույթը շինծու է:

Ահավասիկ. ըստ ՔԿ-ի` «Վ․Գ․-ն (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը.- Ա. Հ.) եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են… տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի եւ ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու եւ ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի եւ համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթեւեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ»:

Կարո՞ղ է ՔԿ-ում ինչ-որ անշնորհ մեկի սցենարով նկարահանված սարսափ ֆիլմ են դիտել ու հետո եկել, մոգոնել վերը մեջբերվածը… Եվ հետո, եթե անգամ ԱԱԾ կոչվածի կողմից բացահայտվելուց, «ահաբեկչության» եւ «իշխանության զավթման» կանխումից հետո էլ «Վ․Գ․-ն եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են» (եւ ոչ թե՝ պլանավորել էին…) իրականացնել ահաբեկչություն եւ իշխանության զավթում, ուրեմն՝ նրանք գերմարդիկ (սուպերմեններ են), քանի որ սովորական մարդիկ քրեակատարողական հիմնարկից դա չեն կարող անել:

Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ հրավտանգ միջոցների մասին է խոսքը, որոնցով հնարավոր է, եւ որոնցով պետք է վնասեին եւ ոչնչացնեին էլեկտրաէներգիայի մալուխները՝ այն դեպքում, երբ Երեւանի նույնիսկ ոչ կենտրոնական մասերում դրանք անցկացված են գետնի տակով: Ընդունենք, թե դրանք որոշ տեղերում վերգետնյա են, վաղը եթե մեղադրյալների պաշտպանները միջնորդեն, պահանջեն քննչական փորձարարություն իրականացնել եւ ապացուցել, որ դրանցով հնարավոր է վնասել եւ ոչնչացնել էլեկտրաէներգիայի մալուխները, ՔԿ-ի քննիչները կարողանալո՞ւ են ապացուցել, ինչպես ասում են, դրա տակից դուրս գալո՞ւ են…

Երկրորդ. եթե նույնիսկ հաջողվեր էլեկտրաէներգիայի եւ համացանցի զանգվածային անջատումներ իրականացնել, Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը դրանից հետո թեկուզ հարկադրաբար հրաժարական տվո՞ղ էին… Դե, իհարկե, ո՛չ, նույնիսկ եփած հավերը կծիծաղեն… Ո՛չ, ոչ միայն հաշվի առնելով, որ կառավարությունը, «Ազգային ժողով» կոչվածն ապահովված են պաշտպանված, ինչպես նաեւ պահեստային էլեկտրասնուցմամբ եւ համացանցային կապով, այլեւ, որ քաջատեղյակ են ու լիովին պատկերացնում են, թե հրաժարականներից հետո իրենց ինչ է սպասվում իրենց ոճրագործությունների դիմաց:

Ամենազավեշտալին, սակայն, հրավտանգ միջոցների գործադրմամբ տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը շարքից հանելու եւ նաեւ այդ կերպ բնակչությանն ահաբեկելու մտադրությունն է, որ վերագրված է Գալստանյանին եւ այժմ կալանավորված այլ անձանց: Բոլորս էլ գիտենք, որ տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը մետաղյա են, պղնձի համաձուլվածք, եւ դրանք հրավտանգ միջոցների գործադրմամբ հնարավոր չէ շարքից հանել:

Բացի վերոնշյալից, Երեւանում քանի՞ տրոլեյբուս է մնացել, ու քանի՞ ուղեւոր է օգտվում դրանցից, որ տրոլեյբուսների աշխատանքի կանգով հնարավոր լիներ ահաբեկել բնակչությանը: Սրանից ավելի մեծ սուտ կարելի՞ էր մոգոնել… Եթե Երեւանի բոլոր տրոլեյբուսները վաղն աշխատանքի դուրս չգան, ուղեւորների կողմից դա առանձնապես չի էլ նկատվի եւ ինչ-որ հոգս նրանց չի պատճառի, տրոլեյբուսների փոխարեն, կերթեւեկեն ավտոբուսներով, մետրոպոլիտենի գնացքների շարժակազմերով, մանավա՛նդ, որ հիմա դրանց բոլորի ուղեւորավարձերը նունն են՝ 150 դրամ, տարբերություն չկա:

Ինչ վերաբերում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, «Սրբազան պայքար» անվանումով շարժման այլ ղեկավարների ու մասնակիցների կողմից, ըստ ՔԿ-ի, բնակչությանն ահաբեկելու նպատակով հասարակական սպասարկման օբյեկտներն այրման եղանակով ոչնչացնելու նպատակադրմանը, նախապատրաստմանը, ապա, կարծում եմ, նրանց ճանաչող եւ ողջախոհ որեւէ մեկը դրան չի կարող հավատալ: Եթե ՔԿ- հաղորդագրությունում ճիշտ նույն գործողության նախապատրաստման ու դրանով բնակչությանն ահաբեկելու նպատակադրման կապակցությամբ խոսքը Նիկոլ հայադավի ոհմակի (չարախմբի) անդամների մասին լիներ, հայ ժողովուրդը մեծ  մասամբ դրան կհավատար:

Համաձայն ՔԿ-ի նույն հաղորդագրության` «Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների եւ համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ովքե՞ր են ՔԿ-ի հաղորդագրությունում նշված արդեն իսկ հավաքագրված 1000- ից ավելի անձինք, եթե նրանք իսկապես գոյություն ունեն, ՔԿ-ն մինչ այս պահն ինչո՞ւ չի հրապարակել նրանց անուն-ազգանունները կամ նույնիսկ անուն-ազգանվան սկզբնատառերը, ինչո՞ւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, այս կամ այն խափանման միջոցը չի կիրառվում…

Այն տպավորությունն է, որ ՔԿ-ի հաղորդագրությունը գրվել է Նիկոլի պատվերով, որպեսզի հետագայում նույն վարույթի շրջանակում աստիճանաբար քրեական հետապնդում հարուցեն 1000-ից ավելի ցանկացած անձի նկատմամբ, ով ընդգրկված է կամ կընդգրկվի հայադավի սեւ ցուցակում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի եւ Նիկոլ հայադավի ոհմակի հանդեպ իր ընդդիմադիր կեցվածքի եւ գործունեության համար:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում