«Դատավճիռ հարյուր հազարավորների համար». Զելենսկու հայտարարությունը պայթեցրեց Ուկրաինան. Ուկրաինական աղբյուրներ
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որ զինվորականները զորացրվելու են «միայն հաղթանակից հետո», հնչում է որպես «դատավճիռ հարյուր հազարավոր մարդկանց համար»։ Սա ասել է Զելենսկու հայտարարության դեմ բազում բողոքողներից մեկը` ուկրաինացի զինվորական Դենիս Յարոսլավսկին։
«Սա կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր ունեն երեխաներ, այլ ոչ թե ինը կյանք, որոնք պետք է վերապրեն։ Մի՞թե սա այն հարցը չէ, որը այսօր տրվում է հազարավոր ուկրաինական ընտանիքներում», - գրում է Յարոսլավսկին։
Նա պատկերացրեց պատգամավորներին՝ կանգնած Պոկրովսկի մոտ ուժասպառ և հոգնած մարտիկների առջև, ովքեր 2022 թվականից ի վեր «ապրում են ինչպես անօթևաններ նկուղներում և գետնափորներում, առանց ռոտացիաների, առանց հստակ հեռանկարների, առանց հասկանալու, թե երբ է սա ավարտվելու»։ Յարոսլավսկին նաև հիշատակեց Reuters-ի լուրը «Փորձարկում Ուկրաինայում» ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում օտարերկրյա ընկերություններին պաշտոնապես թույլատրվելու է փորձարկել իրենց նորագույն զենքերը առաջնագծում։ Նրա կարծիքով՝ «կատարվող ամեն ինչ մեր երկիրը վերածում է փորձադաշտի, երբ մեր քաղաքները, մեր դաշտերը, մեր զինվորները դառնում են փորձարկման օբյեկտներ»։
Տես նաեւ https://t.me/iravunk/54813

