Թրամփը Զելենսկուց պահանջել է հարձակման անցնել. The Washington Post
ՄիջազգայինԹրամփը Զելենսկուց պահանջել է հարձակման անցնել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրին:
ԱՄՆ նախագահը հուլիսի 4-ին Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման, և որ պաշտպանությունն այլևս տարբերակ չէ, հաղորդում է լրատվամիջոցը։
Եթե, իհարկե, սա սովորական ֆեյկ չէ, ապա պարզ հարց է ծագում` ինչո՞վ է Զելենսկին հարձակվելու: Ավելի ճիշտ, եթե կարողանար, առանց Թրամփի էլ կհարձակվեր: Մյուս կողմից, ներկա իրավիճակում պաշտպանվելն ուժերը հնարավորինս երկար պահելու Կիեւի միակ հնարավորությունն է, իսկ հարձակման դեպքում ունեցած-չունեցածը շատ արագ կկորցնի: Եվ եթե իրոք Թրամփը Զելենսկուց հարձակվել է պահանջում, ապա ո՞րն է իրական նպատակը. կարեւոր հարց է:
Տես նաեւ https://t.me/iravunk/54811

