Կարեւոր է, որ Կարապետյանի նախաձեռնությունը չվերածվի հերթական գեղեցիկ, սակայն անարդյունավետ կուսակցության. Մաթեւոսյան

Ներքաղաքական

Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հանդես եկավ քաղաքական հայտ ներկայացնելու մասին հայտարարությամբ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբանքաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

Հայտարարությունը կարելի է համարել տրամաբանական։ Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի կողմից Սամվել Կարապետյանին ուղղված բացահայտ քաղաքական հետապնդումից հետո՝ հստակ անհրաժեշտություն կար հակահարվածի։ Այդ հակահարվածը, բնականաբար, կարող է դրսեւորվել միայն քաղաքական հարթակում։ Այսինքն, Սամվել Կարապետյանը պետք է հնարավորինս բարձրացնի իր մասնակցությունը պետական կառավարման ինստիտուցիոնալ մակարդակին։ Նրա նպատակն է ստեղծել քաղաքական ուժ, որի մասին եւ հրապարակվեց համապատասխան հայտարարությունը։ Սակայն, մեծապես կարեւոր է, որպեսզի այս նախաձեռնությունը չվերածվի հերթական գեղեցիկ, սակայն անարդյունավետ կուսակցության, որոնց թիվը Հայաստանում արդեն մոտ 70-ն է։

Այս առումով անհրաժեշտ է կենտրոնանալ մի քանի առանցքային հարցերի վրա։ Առաջինը՝ թիմի ընտրությունը։ Ի՞նչ թիմով է մտնում քաղաքական պայքար, եւ ովքե՞ր են ընդգրկված այդ թիմում։ Քաղաքացիների վստահությունն ու աջակցությունը հիմնվում են ոչ միայն գաղափարների, այլեւ դրանց ներկայացնող մարդկանց հեղինակության վրա։ Երկրորդը՝ իրատեսական սոցիալ-տնտեսական ծրագիր։ Գաղափարներն իրենցով կարեւոր են, սակայն անհրաժեշտ է ներկայացնել պարզ, գործնական եւ իրատեսական լուծումներ ներքին կառավարման, սոցիալական ու տնտեսական խնդիրների համար։ Երրորդը՝ աշխարհաքաղաքական դիրքավորումը։ Պետք է հստակեցնել այն քաղաքական ուղերձը, որը Սամվել Կարապետյանն ունի արտաքին քաղաքական ասպարեզում։ Ներկա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ակնհայտորեն ունի աջակցություն Թուրքիայի սահմաններից, Եվրամիությունից եւ Մեծ Բրիտանիայից։ Այս պատճառով նոր քաղաքական ուժի աշխարհաքաղաքական դիրքորոշումն աներկբա պետք է լինի կշռադատված եւ հիմնավորված ծրագրերով։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ մտնում է քաղաքական դաշտ՝ շեշտադրելով անհրաժեշտությունը կառուցել այնպիսի հայկական պետություն, որը լիովին կպաշտպանի Արցախի բնակչության իրավունքները։ Սակայն, ըստ նրա, այդ պաշտպանությունը պետք է լիներ ինստիտուցիոնալ եւ հիմնված կոնկրետ գործառույթների վրա։ Սա նույնպես կարեւոր է, որ չմնա միայն հայտարարությունների մակարդակում, այլ վերածվի առօրյա, իրական գործի։

Վերջապես, տեսնում ենք, որ «Հայաստան» դաշինքի կողքին ձեւավորվում է նոր, ինքնուրույն եւ անկախ քաղաքական կենտրոն, որը կարող է հանդիսանալ լուրջ մրցակից ներկայիս իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս, որ Գյումրու եւ այլ տեղական ընտրություններում ընդդիմադիր ուժերը, թեեւ առանձին-առանձին, կարողանան համախմբվել եւ համառ պայքար մղել այս իշխանության դեմ, ինչը կարող է ավարտվել հաջողությամբ։ Սա է այն իրատեսական հարթությունը, որըդարձնումէհնարավորքաղաքականփոփոխություններիսպասելիությունըավելիկարեւոր։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում