Ոսկան Սարգսյան.Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները
ՀասարակությունՏավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.
«Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները
«Որքա՞ն է Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքը, դպրոցի նոր շենքը որտե՞ղ է կառուցվելու, դպրոցի ներկայիս շենքը քանդվելո՞ւ է, ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը, գալիք ուսումնական տարում որտե՞ղ են կայանալու դասերը»։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքի մասով առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գալիք ուսումնական տարին երեխանների ուսումնական դասընթացները շարունակվելու է համայնքի կողմից տրամադրվող որևէ հանրային տարածքում»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը գործում է Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո, մարզպետարանը պարտավոր էր իմանալ, թե դպրոցը որքան հողատարածք ունի։

